Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 12.10.2020

12 հոկտեմբերի, 2020

22:35 Քարվաճառի ուղղությամբ ռազմական գործողություններ են ընթանում: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան:

22:30 Ադրբեջանի հայտարարությունները, այն մասին թե պատրաստ են կատարել պայմանավորվածությունները, լիովին կեղծ են: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան:

22:10 Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ միջազգային ահաբեկչության փաստերի վերաբերյալ:

22:00 «Դիվերսիոն-հետախուզական գործողությունները ձախողվել են, հակառակորդը հետ է մղվել: Հադրութը լիովին վերահսկվում է Արցախի ուժերի կողմից, Թալիշ գյուղը չի գտնվում Ադրբեջանի հսկողության տակ, բայց ադրբեջանական զրքերը գյուղի շրջակայքում են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյանը:

21:35 Արցախում առնվազն 31 քաղաքացիական զոհ կա: Արցախի օմբուցմեն:

21:05 ԵՄ արտգործնախարարները կարևորում են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

20:50 «Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին:

20:30 Արցախում վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկը: Նման ակնառու վայրագություններ ես չեմ տեսել նույնիսկ Չեչնիայում:

20:25 Հրթիռակոծվում է Մարտունին:

19:40 Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ մարդասիրական հրադադարի իրականացումը: ԱՀ ԱԳՆ:

19:10 Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները, Արցախը համաչափ պատասխան է տալիս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ:

18:30 Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Տեղեկատվական կենտրոն (նկար):

18:00 Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

17:45 Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի ռեժիմի խախտումը:

17:20 «Սմերչ» հրթիռը՝ բնակելի տան պատշգամբում:

16:45 Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որտեղ հնարավոր լինի իրականացնել մարդասիրական աշխատանք: ՀՀ արտգործնախարար ԶոհրաբՄնացականյանի բացման խոսքը և լրագրողների հարցերի պատասխանները Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսում:

16:10 «Հոկտեմբեր 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունը ոչ լիովին է պահպանվում:   Լեռնային Ղարաբաղի  վերաբերյալ  բանակցությունների վերսկսելու երկարաձգումը սխալ է:  Մենք հաստատում ենք բանակցությունների ձևաչափի  կայունությունը և հուսով ենք, որ ձեռք բերված  պայմանավորվածությունները  բոլոր կողմերը հստակ կկատարեն»,- ասում է արտգործնախարար Լավրովը:

15:45 Հրադադարը պահպանելու դեպքում Արցախը պատրաստ է մարդասիրական գործողություններ իրականացնել:

14:50 «Մոսկովյան համաձայնագրի իրականացումը«չափազանց կարևոր է» »,-  ասել է Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ:

14:45 Համացանցում է հայտնվել Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների գաղտնազերծված ձայնագրությունը:

14:30 Լավրովի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանը կարևորում է  Ռուսաստանի դերը Ադրբեջանի կողմից զինադադարի պահպանմանը հասնելու գործում:

14:10 ՅՈՒՆԵՍԿՕՆ կոչ է արել զերծ մնալ ցանկացած տեսակի մշակութային ժառանգության վնաս պատճառելուց:

11:00 Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձում է ներխուժել Հադրութ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ:

10:20 «Օպերատիվ իրավիճակը գտնվում է Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության տակ»,-  հայտնում է Պաշտպանության բանակը:

09:10 «Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո»,- հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:

Տպել էջը