Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 01.10.2020

01 հոկտեմբերի, 2020

23:50 «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնվել և ոչնչացվել են հակառակորդի 4 անօդաչու թռչող սարք», - Վարչապետ Փաշինյան

23:40 «Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար», - Միյատովիչ:

22:50 Թշնամին հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև մարտական ԱԹՍ-ից հրդիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի ուղղությամբ, որի արդյունքում սպանվել է 1967թ. ծնված Գևորգ Վարդանյանը, ևս երկու քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

21:30 «Երևանը հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին խորհրդակցություններրի համար», - Նաղդալյան:

20:00 Պենտագոնի ներկայացուցիչը հաստատեց այն տեղեկությունները, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան: 

19:30 «Կանխամտածված հարված է հասցվել քաղաքացիական օբյեկտներին, որի արդյունքում Մարտունիում զոհվել է 4 և վիրավորվել է 11 քաղաքացիական անձ, այդ թվում լրագրողներ (որոնցից երկուսը ֆրանսիացի լրագրողներ են)», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

18:50 Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

18:45 «Թշնամին հրետանակոծել է Վարդենիս-Սոթք ճանապարհը», - ՊՆ խոսնակ:

17:50 «Մենք կոչ ենք անում առավելագույն զսպվածություն և դադարեցնել արյունահեղությունը», - Մարիա Զախարովա:

17:20 «Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից Արցախ ուղարկված սիրիացի իսլամիստների մասին», - Մակրոն:

17:00 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը զգուշացնում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին:

16:40 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողներին ռմբակոծության ենթարկելը:

16:00 Պուտինի, Մակրոնի, Թրամփի համատեղ հայտարարությունը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ: 

15:50 «Երրորդ երկրի ցանկացած ներգրավում կարող է ունենալ բացասական հետևանք», - Պեսկով:

12:50 «Թուրքիան Սիրիայի հյուսիսային մասից վարձկաններ է տեղակայել Ադրբեջանում՝ դրանք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի դեմ օգտագործելու համար, հայտնում են միջազգային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող տեղեկությունները: Ըստ նշված լրատվական աղբյուրների, խոսքը գնում է 3000-4000 վարձկանների մասին, ովքեր 1,500-2000 ԱՄՆ դոլարով վարձված են մասնակցելու այս օրերին Արցախի և Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին», - Արման Թաթոյան՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան:

12:30 «Եթե աշխարհը չմիջամտի այսօր, Կովկասը կդառնա միջազգային հանրության համար մեկ այլ հիմնախնդիր», - ՀՀ Արտաքին գործերի նախարարի հարցազրույցը SkyNews Arabia-ին:

12:00 «Թշնամու բոլոր նախահարձակ գործողությունները ձախողվեցին, մարտերը շարունակվում են», - Հովհաննիսյան:

11:20 «Լելե Թեփեում խոցվել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածք», - Պաշտպանության բանակ:

11:00 «Խոսք լինել չի կարող այն մասին, որ Հայաստանը մերժել է որևէ բանակցություն», - ՀՀ Արտաքին գործերի նախարարի հարցազրույցը SkyNews Arabia-ին:

10:20 «Ադրբեջանական կողմի զոհերի մեծ մասը ազգային փոքրամասնություններից էին: Ադրբեջանի կողմից զոհված բոլոր զինծառայողների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ», - հայտարարել է Արցախի նախագահի խոսնակը:

09:30 «Վերջապես մեր դիվանագիտությունը մեծ հաղթանակ տարավ: Միջազգային հանրությունը հստակ հայտարարեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը վարձկան ահաբեկիչների օգնությամբ կռվում է Արցախի ու Հայաստանի դեմ: Այսպիսով, Արցախի առաջնագիծը դառնում է քաղաքակրթական ճակատ: Արցախը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները չեն բաժանվում աշխարհաքաղաքական սահմաններով: Այդ ահաբեկչությունը հավասարապես սպառնում է ԱՄՆ-ին և Իրանին, Ռուսաստանին և Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը և հայ ժողովուրդը պայքարում են համաշխարհային անվտանգության համար», - գրել է վարչապետ Փաշինյանը:

08:20 Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել հակամարտության կողմերի հանդիպման համար:

08:00 «Գիշերային ժամերին պահպանվել է համեմատաբար կայուն լարվածություն», - Պաշտպանության բանակ:

02:30 Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

00:10 «Իրանը թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմանները վերածեն անվտանգությանը սպառնացող տարածքների», - Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Տպել էջը