Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 28.09.2020

28 սեպտեմբերի, 2020

23:45 ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հեռոխոսազւոյց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

23:30 Անվտանգության խորհուրդը ՀՀ վարչապետի գլխավորությամբ արտահերթ հանդիպում է անցկացնում:

23:00 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Անգելա Մերկելին ամեն ջանք գործադրել սանձելու Թուրքիայի կործանարար դիրքորոշումը:

21:00 Թշնամին ձեռնարկել է մի նոր ագրեսիվ /հարձակողական/ օպերացիա Արաքսի հովտում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, - ասում է Ա. Հովհաննիսյանը:

20:50 ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաննե­րին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայա­ցուցչությունների ղեկավարներին մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով առաջացած իրավիճակը արցախա-ադրբեջա­նա­կան շփման գծի ողջ երկայնքով, նրանց կողմից քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը բազմազան զինատեսակների գործածությամբ:

20:30 Ադրբեջանի արձակած հրթիռները ընկնում են Իրանի տարածքում;

20:00 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի /PACE/ խորհրդատուները պահանջում են, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ թուլացնեն լարվածությունը / դե-էսկալացիայի ենթարկեն իրավիճակը/ և վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

19:00 ՀՀ ԱԳՆ նոր հաղորդումը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

18:30 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ ընդունել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը:

17։00 Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչների վրա:

16:20 Ռազմաճակատի գծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տան­կային հարձակում: Հանդիպելով Պաշտպանության Բանակի տանկային և հակատան­կա­յին ստորաբաժանումների համառ դիմադրությանը՝ հակառակորդը ճակատամարտում կորցրեց տասը միավոր զրահամեքենա:

15:10 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեցին Պաշտպանության Բանակի մարտական կառավարման կենտրոն՝ հետևելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվող պատերազմական գործողությունների ընթացիկ և հետագա հնարավոր զարգացումները: 

14:45 Հրետանային կրակի խտությունը աննախադեպ է, երբեք այսպիսի խտության կրակ չի եղել այս տարածաշրջանում, - ասում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

14:30 Հայաստանի ազգային ժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն:

13:30 Մենք մաքսիմա զսպվածության կոչ ենք անում: ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար

08:50 Ողջ գիշեր ինտենսիվ մարտերը շարունակվել են ռազմաճակատի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժա­նումների կողմից՝ նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում մի քանի տասնյակի հասնող թշնամու մարմիններ գտնվում են հայկական կողմում, - ասաց Հայաստանի ՊՆ խոսնակը:  

07:30 Մարդկային ուժի և տեխնիկայի իրենց հսկայան կորուստներից սարսափած՝ հակառա­կորդն օգտագործել է TOS ծանր հրետանային համակարգ հարավ-արևելյան ուղղությամբ: Հայկական կողմը հրետակոծությունից ոչ մի վնաս չի կրել:

Տպել էջը