-
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 44-րդ հանդիպման վերաբերյալ17 Դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 17-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
-
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ21 Հուլիսի, 2021
Հուլիսի 21-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:
-
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին21 Հոկտեմբերի, 2020
Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը:
-
Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը09 Մարտի, 2020
Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը:
-
ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցը News.am լրատվական գործակալությանը23 Օգոստոսի, 2019
ՄԱԿ բանաձևերը բազմաբովանդակ և բազմաբնույթ են, և, ինչպես արդեն իսկ նշեցի, Հայաստանը դրանք դիտարկում է՝ ելնելով իր ազգային շահերից: Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն արտացոլված են կառավարության ծրագրում և ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները հիմնված են հենց այդ առաջնահերթությունների վրա:
-
Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները14 Մարտի, 2019
Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկեցին Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։
-
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցեց «Բարձրացնելով բնական աղետներին պատրաստվածությունը» միջոցառմանը07 Դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնացեց ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպած «Բարձրացնելով բնական աղետներին պատրաստվածությունը» թեմայով միջոցառմանը։
-
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Փառքի ծառուղում Շարլ Ազնավուրի անունով աստղի բացման կապակցությամբ25 Օգոստոսի, 2017
Օգոստոսի 24-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը:
-
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում09 Դեկտեմբերի, 2015
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից:
-
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում20 Ապրիլի, 2015
Ներկայումս թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե՛ հիշողության, թե՛ պատմության: