-
ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 10-րդ հանդիպում08 Ապրիլի, 2019Ապրիլի 8-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը: Հայաստանը և Եվրամիությունն անդրադարձել են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից
-
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում10 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպվեց մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ․ ձեռքբերումներ, մարտահրավերներ» խորագրով միջոցառում:
-
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված քննարկում Վիլնյուսում09 Նոյեմբերի, 2018Նոյեմբերի 9-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վիլնյուսում կազմակերպվեց Արևելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ ԵՄ և ԱլԳ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան վարչության պետերի քննարկում։
-
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը ԱլԳ նախարարական հանդիպմանը Լյուքսեմբուրգում15 Հոկտեմբերի, 20182018թ.-ը Հայաստանի համար առանձնահատուկ տարի է: Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսևորվեց խաղաղ Թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երևույթները և հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատ
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ելույթը09 Հոկտեմբերի, 2018Իրապես, շատ կարևոր է պոպուլիզմի և ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման, անհավասարության աճի, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային և լեզվական բազմազանության և ամրապնդելով հանդու
-
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը21 Նոյեմբերի, 2017
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը արմատներ ունեցող թելերով և իրական բարեկամական զգացմունքներով, որոնք բոլոր ժամանակներում բնորոշել են մեր շփումները: Հենց այս է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբովանդակ հարաբերությունները:
-
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը10 Հուլիսի, 2017
Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։
-
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Независимая газета»-ում03 Ապրիլի, 2017
25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում:
-
Երևանում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-բելառուսական խորհրդակցություններ10 Նոյեմբերի, 2016
Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2016-2017թթ. ծրագրի համաձայն` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդակցություններ, որոնցում հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ բելառուսականը՝ Բելառուսի ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ, մամլո խոսնակ Դմիտրի Միրոնչիկը
-
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը10 Մարտի, 2016
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին\r\nՀայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ.\r\nխորհրդատվությունների ծրագիրը: