-
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը ԱլԳ նախարարական հանդիպմանը Լյուքսեմբուրգում15 Հոկտեմբերի, 20182018թ.-ը Հայաստանի համար առանձնահատուկ տարի է: Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսևորվեց խաղաղ Թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երևույթները և հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատ
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ելույթը09 Հոկտեմբերի, 2018Իրապես, շատ կարևոր է պոպուլիզմի և ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման, անհավասարության աճի, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային և լեզվական բազմազանության և ամրապնդելով հանդու
-
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը12 Սեպտեմբերի, 2018Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչն ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի ձգվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է կյանքի կոչել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված ու վերահաստատված հանձնառությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի քանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև ար
-
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը21 Նոյեմբերի, 2017
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը արմատներ ունեցող թելերով և իրական բարեկամական զգացմունքներով, որոնք բոլոր ժամանակներում բնորոշել են մեր շփումները: Հենց այս է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբովանդակ հարաբերությունները:
-
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում21 Նոյեմբերի, 2017
Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտու
-
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը10 Հուլիսի, 2017
Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։
-
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Независимая газета»-ում03 Ապրիլի, 2017
25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում:
-
Երևանում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-բելառուսական խորհրդակցություններ10 Նոյեմբերի, 2016
Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2016-2017թթ. ծրագրի համաձայն` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդակցություններ, որոնցում հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ բելառուսականը՝ Բելառուսի ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ, մամլո խոսնակ Դմիտրի Միրոնչիկը
-
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը10 Մարտի, 2016
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին\r\nՀայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ.\r\nխորհրդատվությունների ծրագիրը:
-
«Հայկական օր» խորագրով միջոցառում Լեհաստանի Բիեժուն քաղաքում06 Փետրվարի, 2016
Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին Բիեժունի քաղաքապետարանը, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը, Բիեժունի թանգարանը` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: