-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին. ՄԱՍ 1-ին04 Հունիսի, 2018
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին:
-
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին. Մաս 129 Դեկտեմբերի, 2017
Դիվանագիտությունը, իհարկե, պետք է այնպես վարվի, որ արդյունք տա: Այստեղ ոչ թե ճառ ասելն է կարևոր, այլ գործ անելը: Բայց դիվանագիտությունն այնպես պետք է վարվի, որ հանրային կարծիքն ըմբռնի, թե ինչ է արվում: Եթե հանրային կարծիքի կողմից ըմբռնում չկա, դա էլ որևէ լավ բան չի տալիս: Որովհետև որևէ երկրի դիվանագիտական քայլերը, եթե իր հանրային կարծիքի կողմից աջակցություն չեն ստանում, ապա դժվար է դրանք իրականութ
-
Դեսպան Ապիտոնյանի այցը Շվեդիայի Վեստրա-Յոտալանդ նահանգ02 Հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 1-2-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց կատարեց Վեստրա-Յոտալանդ նահանգ:
-
Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին. մաս 130 Հունիսի, 2017
Ես բազմիցս ասել եմ, որ դիվանագիտական աշխատանքը դոշին խփելով կամ ամպագորգոռ հայտարարություններով չեն անում։ Պետք է հանդարտ, հավասարակռիռ կերպով քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից, և որպեսզի մեր մոտեցումներին համահունչ համապատասխան որոշումներ կայացվեն։ \r\n
-
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին - մաս 131 Հունվարի, 2017
Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղությամբ։ Կարևոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահություն
-
Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին. մաս 126 Մայիսի, 2016
Կարող եմ ասել, որ հունիսի սկզբին նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Տեղի են ունենալու եռանախագահների առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ հանդիպումների ժամանակ մենք կշարունակենք քննարկել Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պարտավորությունների լիակատար իրականացման հետ կապված հարցեր: Դա հնարավորություն կտա հարթել ճանապարհ դեպի, ինչ
-
Դեսպան Գրիգորյանի հանդիպումը Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ01 Մարտի, 2016
Մարտի 1-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ։\r\n
-
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին 2015թ․ ամփոփիչ մամլո ասուլիսին. ՄԱՍ 102 Փետրվարի, 2016
Տարիներ առաջ, երբ միջազգային բեմահարթակներում մենք բարձրաձայնում էինք, դատապարտում էինք այն հարձակումները, որոնք արվեցին Քեսաբի դեմ, պայթեցվեց Դեյր-էլ-Զորում գտնվող մեր Սրբոց Նահատակաց եկեղեցին, խոսում էինք նրանց վայրագությունների մասին ոչ միայն հայերի դեմ, այլև այլ փոքրամասնությունների, և ոչ միայն քրիստոնյա, այլ փոքրամասնությունների՝ եզդիների դեմ, և այլոց: Կային երկրներ, որոնք միանշանակ չէին վերա
-
ՀՀ Նախագահի հրամանագիրը Էդվարդ Նալբանդյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին28 Դեկտեմբերի, 2015
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Լենչիցա քաղաքում01 Հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 1-ին Լեհաստանի Լենչիցա քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: