-
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես Թեհրանում13 Մայիսի, 2017
Մայիսի 11-ից 13-ը Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:
-
Հայաստանը մասնակցեց «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին13 Մարտի, 2017
Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվեց «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի պատվիրակությունը։
-
Դեսպան Ղազարյանը մասնակցել է Լեհաստանի Սկիրնևիցե քաղաքի հիմնադրման 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին13 Հունվարի, 2017
Հունվարի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` համայնքի կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Դեսպան Ղազարյանը մասնակցել է այդ առթիվ հրավիրված համայնքային խորհրդի հատուկ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
-
Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ04 Հունվարի, 2017
Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։
-
ՀՀ չորս քաղաքներ անդամակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին19 Հոկտեմբերի, 2016
Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցել են Հայաստանի 4 քաղաքներ` Սիսիան, Սևան, Դիլիջան և Գյումրի:
-
Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսներ Լեհաստանի Լյուբլին քաղաքում05 Սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 4-5-ը Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Լյուբլին քաղաքում բացվեցին լեհաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին:
-
Հայկական գինիները ներկայացվեցին Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին13 Հունվարի, 2016
Հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:
-
Դեսպան Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի ՊՆ-ում04 Դեկտեմբերի, 2015
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանին ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերի պատասխանատու տնօրեն Գեզա-Անդրեաս ֆոն Գեյրը:
-
Հայերեն տպագրությամբ առաջին Աստվածաշնչի 350 ամյակը և Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2016-2017թթ. օրացույցում25 Նոյեմբերի, 2015
Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:\r\n
-
Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին04 Հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։