-
Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Բաղդադում տեղի ունեցած միջոցառման վերաբերյալ07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին, 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ` Բաղդադում գտնվող Իրաքի Հայոց Թեմի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որին մասնակցում էր Իրաքում ՀՀ դեսպանության անձնակազմը։
-
Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ.Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
-
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական առաքելական եկեղեցում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ մատուցվեց պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
-
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն և ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ու անհատների կողմից ծաղիկների խոնարհում զոհվածների հիշատակին՝ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:
-
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Նյու Դելիում07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին առավոտյան Նյու Դելիի “Springdales School” դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Նյու Դելիի հայ-հնդկական մշակութային կենտրոնի և վերոհիշյալ դպրոցի հետ համատեղ։
-
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիլնյուսում07 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 7-ին Վիլնյուսի Սբ. Բերնարդինեի եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կլայպեդայի հայ համայնքը: Միջոցառմանը ներկա էին Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր:
-
Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկ Պրահայում06 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքի BIO OKO կինոթատրոնում չեխական՝ «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպությունը Չեխիայում ՀՀ դեսպանության օժանդակությամբ կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին և Հայաստանում գործունեության 15-ամյակին նվիրված ձեռնարկ։
-
Սոչիում ՀՀ հյուպատոսը մասնակցեց Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին06 Դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 6-ին Սոչիի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ «Երգիր իմ հոգի, դուդուկ» խորագրով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:
-
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Սիրիայում ՀՀ դեսպանությունում06 Մայիսի, 2018
Մայիսի 6-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Արցախյան շարժման հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ՍԱՀ խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը, Սիրիայում գործող միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, դամասկահայ միությունների անդամներ և այլն:
-
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Ռումինիայում01 Ապրիլի, 2018
Ապրիլի 1-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի աջակցությամբ Հայոց մշակույթի տանը՝ Դուդյան գրադարանում, տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, որին հաջորդեց Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի ելույթը: