-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին05 Փետրվարի, 2015
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։
-
Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լեհաստանում27 Հունվարի, 2015
Հայաստանից միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
-
Գեռլա (պատմական Արմենոպոլիս) քաղաքի օրվա տոնակատարությունները Ռումինիայում06 Հուլիսի, 2014
Հունիսի 30-ից հուլիսի 6-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին Քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ. Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:
-
Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում19 Մայիսի, 2014
Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում:
-
ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հունաստանում27 Հունվարի, 2014
Հունվարի 27-ին Աթենքի՝ «Զինված ուժերի սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվեց Բանակի օրվան նվիրված միջոցառում: Ներկա գտնվեցին շուրջ 300 հյուրեր, որոնց թվում էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալները, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Հունական խորհրդ
-
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում11 Նոյեմբերի, 2013
Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։
-
Մշակութային միջոցառումներ Վրաստանում05 Նոյեմբերի, 2013
Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:
-
Ցուցահանդես-վաճառք Լիբանանում22 Հոկտեմբերի, 2013
Հոկտեմբերի 22-ին «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում պաշտոնապես բացվեց Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդես–վաճառք, որին ներկայացված են Հայաստանում եւ Լիբանանում տպագրված հայ եւ օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակումներ:
-
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ Նյու Յորքում05 Հունիսի, 2013
Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:
-
ԱԳ փոխնախարար Մանասարյանը մասնակցեց Ժողովրդավարությունների համայնք 7-րդ նախարարական համաժողովին27 Ապրիլի, 2013
Ապրիլի 27-ին Ուլան Բատորում իր աշխատանքն սկսեց Ժողովրդավարությունների hամայնք 7-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: