-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Իտալիայի Կալյարի քաղաքում06 Նոյեմբերի, 2015
Նոյեմբերի 6-ին Իտալիայի Կալյարի քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երթ անապատում. 1915-2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
-
Դեսպան Կիրակոսյանն իր հավատարմագիրը հանձնեց Միջազգային Հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) տնօրենին15 Հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 15-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագիրը հանձնեց Միջազգային Հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտներին:
-
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին25 Սեպտեմբերի, 2015
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։
-
Հայաստանը մասնակցում է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնին` Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությամբ11 Հունիսի, 2015
Հունիսի 11-ին Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում բացվեց «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությամբ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Բրազիլիայում24 Ապրիլի, 2015
Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որին ներկա էին դաշնային և նահանգային պատգամավորներ, բրազիլացի պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայկական կազմակերպություների և ակումբների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Իտալիայում24 Ապրիլի, 2015
Հռոմի քաղաքապետարանի և Իտալիայում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի որոշմամբ ապրիլի 24-ի երեկոյան 15 րոպեով մարեց Կոլիզեյի արտաքին լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
-
Վիեննայի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը24 Ապրիլի, 2015
Ապրիլի 24-ին, հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին:
-
Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը22 Ապրիլի, 2015
Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում16 Ապրիլի, 2015
Ապրիլի 16-ին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռությամբ քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվեցին «1915-2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները:
-
Հայաստանը մասնակցեց Վարշավայում անցկացված «Աշխարհի հացեր 2015» փառատոնին15 Մարտի, 2015
Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում: