-
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Կանադա03 Մայիսի, 2015
Մայիսի 1-ից 3-ը աշխատանքային այցով Կանադայի Մոնրեալ քաղաքում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
-
Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով03 Մայիսի, 2015
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով:
-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահին25 Ապրիլի, 2015
Արտգործնախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. մարտի 3-ին ԵԺԿ-ի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևին Եվրոպական խոշորագույն քաղաքական ուժի աջակցությունը:
-
Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև22 Ապրիլի, 2015
Ապրիլի 22-ին Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
-
Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ14 Ապրիլի, 2015
Ապրիլի 14-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար, մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի նախագահ շեյխ Սալման Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Թրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում09 Ապրիլի, 2015
Ապրիլի 7-ից 9-ը Ռումինիայի Թըրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում անցկացվեց գիտամշակութային միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սալոնիկում06 Ապրիլի, 2015
Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բիշքեկում03 Ապրիլի, 2015
Ապրիլի 3-ին Բիշքեկի Պատմության թանգարանի մեծ սրահում Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի և «Նաիրի» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով «Ցեղասպանության խնդիրները ժամանակակից աշխարհում և 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը էթնիկ սկզբունքով` մարդկանց զանգվածային ոչնչացման հետագա փաստերի վրա» խորագրով:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Ավստրիայի Գրաց քաղաքում03 Ապրիլի, 2015
Ապրիլի 3-ին Ավստրիայի Գրաց քաղաքում կազմակերպվող ամենամյա «Սաղմոս» փառատոնի շրջանակներում «Հելմուտ Լիստ» համերգասրահի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Գրաց քաղաքի Մեծ նվագախմբի և Գրացի «Վոկալֆորում» երգչախմբի համերգը Քրիստիան Մութշպիլի խմբավարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում03 Ապրիլի, 2015
Ապրիլի 3-ին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության և հայոց թ