-
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ10 Հոկտեմբերի, 2020
Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:
-
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք21 Հունվարի, 2020
Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության:
-
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ10 Մայիսի, 2019
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ:
-
Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աննա Էշուի հետ12 Դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի (Anna Eshoo) հետ:
-
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ13 Փետրվարի, 2018
Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։\r\n
-
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի առաջարկություններին26 Նոյեմբերի, 2017
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։ \r\n\r\nՀայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբե
-
Հայաստանի արտգործնախարարի ելույթը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ26 Նոյեմբերի, 2017
Նախ և առաջ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի մեծ պատիվ է, որ Կազմակերպության երկրների և կառավարությունների ղեկավարները Հայաստանին են վստահել Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովի անկացումը։ Մենք այս որոշումն ընկալում ենք որպես Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի հանձնառության մեծ գնահատանքի վկայություն։
-
Հայկական երաժշտության օրեր Ավստրիայում12 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:
-
«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում14 Մայիսի, 2017
Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին23 Սեպտեմբերի, 2016
Կցանկանայի շնորհավորել և հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթըր Թոմսոնին և շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին:\r\n