-
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույցը «Panorama.am» լրատվականին08 Հունվարի, 2019
Հարց․ Պարոն դեսպան, վերջին տարիներին մուլտիլատերալիզմը, այսպես ասած, ճգնաժամի մեջ է, որն առավել ակնհայտ դարձավ նախագահ Թրամփի ընտրվելուց հետո։ Ինչպե՞ս է կարողանում Միավորված ազգերի կազմակերպությունը գործել նման պայմաններում, երբ կարևորագույն հարցերով որոշումները կայացվում են համաշխարհային մի քանի առաջնորդների կողմից։ Մհեր Մարգարյան․ Մուլտիլատերալիզմը կամ բազմակողմ միջազգային
-
Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ13 Դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի (Marta Nováková) հետ։
-
Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ11 Դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ։
-
ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ կողմից կազմակերպված «Armenia!» ցուցահանդեսի մասնավոր ցուցադրություն26 Նոյեմբերի, 2018
Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ՄԱԿ անդամ երկրների պատվիրակությունների և ՄԱԿ քարտուղարության պաշտոնյաների համար կազմակերպեց միջնադարյան հայկական արվեստին նվիրված «Armenia!» ցուցահանդեսի մասնավոր ցուցադրությունը և ընդունելություն։
-
Ֆրանսահայ ականավոր գեղանկարիչների նկարների ցուցադրություն Լիբանանում13 Սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 13-ին Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը:
-
Նախարար Մնացականյանը բացման խոսքով հանդես եկավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը13 Սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանությա
-
Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ04 Սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։
-
Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ31 Մայիսի, 2018
Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:
-
Էդվարդ Նալբանդյանի դասախոսությունը ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում04 Մայիսի, 2018
Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև:
-
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ13 Փետրվարի, 2018
Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։\r\n