-
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցը միջազգային կառույցներ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ12 Սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա:
-
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների խաղահրապարակի կառուցման ծրագրի համար12 Սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:
-
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմում29 Ապրիլի, 2014
Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիո
-
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում27 Ապրիլի, 2014
Շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում:
-
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում24 Ապրիլի, 2014
Ապրիլի 23-25-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
-
Դեսպան Սհոյանի հանդիպումները Բուլղարիայի Ազգային ժողովում10 Ապրիլի, 2014
Ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ:
-
Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում08 Ապրիլի, 2014
Հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում 2014 թ. ապրիլի 8-ին Հայաստանի \r\nև Հնդկաստանի մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Նյու Դելիում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ հայ հնատիպ գրքի ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպված էր 2012թ. նշված հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում:
-
Ա. ԳԱԼՈՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ25 Հունվարի, 2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
-
Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում13 Հունիսի, 2013
Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:
-
Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում01 Մայիսի, 2013
Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: