-
ՀՀ նախագահի հրամանագիրը ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին11 Հունվարի, 2019ՀՀ նախագահի հրամանագիրը ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը «Vesti.am» կայքին12 Նոյեմբերի, 2018ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Vesti.am-ին տրված հարցազրույցի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, վիզաների ազատականացման և այս գործընթացին առնչվող այլ հարցերի շուրջ:
-
Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ04 Սեպտեմբերի, 2018Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։
-
ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ02 Օգոստոսի, 2018Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
-
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին13 Հուլիսի, 2018Հուլիսի 13-ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին, ֆորումի հիմնադիր ութ անդամների՝ Բոլիվիա, Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Իտալիա, Պերու, համաձայնությամբ, Հայաստանը դարձավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ։
-
Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ31 Մայիսի, 2018
Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:
-
Վահագն Մելիքյանին արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին21 Մայիսի, 2018
Վահագն Մելիքյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
-
Տեղի ունեցան Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր զեկույցի հանրային լսումները19 Ապրիլի, 2018
Ապրիլի 19-ին տեղի ունեցան ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում նախապատրաստված ՀՀ 2-րդ միջանկյալ զեկույցի հանրային լսումները։ Քննարկումը կազմակերպվել էր արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և «UPR Info» միջազգային կազմակերպության (Ժնև) համատեղ ջանքերով։
-
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային համաժողովի աշխատանքներին02 Մարտի, 2018
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ կայուն զարգացման նպատակների կարևորությանը, Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերին և դրանց՝ Հայաստանի ազգային գերակայությունների, 2030 թվականի ռազմավարական տեսլականի և բարեփոխումների հետ համապատասխանեցմանը։\r\n\r\n
-
Արտգործնախարարի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը02 Փետրվարի, 2018
Նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։\r\n