-
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված գագաթաժողով26 Հունիսի, 2012
Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:\r\n
-
Հայաստանի արտգործնախարարն ելույթ ունեցավ «Ռիո+20» գագաթաժողովին20 Հունիսի, 2012
Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը:
-
Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմակերպած միջոցառումը15 Հունիսի, 2012
Սույն թվականի հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամ
-
Հայկական 20-րդ փառատոն ԱՄՆ Վիրջինիա նահանգում05 Հունիսի, 2012
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը:
-
Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում13 Մայիսի, 2012
Մայիսի 5-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի համերգասրահում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել «Կարկաչ» մանկական և պատանեկան երգչախմբերի ելույթը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերել Հայաստանից ժամանած երաժշտագետ Իվան Վարդանյանը, ինչպես նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
-
Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կանադայում28 Ապրիլի, 2012
Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
-
Ռիո + 20 կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի քննարկումներ06 Ապրիլի, 2012
Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո + 20) կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի շուրջ:\r\nՔննարկումներին բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ողջույնի խոսք ասացին արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: \r\n
-
ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն Վրաստանում08 Փետրվարի, 2012
Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:
-
ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կանադայում04 Փետրվարի, 2012
Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:
-
ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ30 Հունվարի, 2012
Հունաստան\r\nՀունվարի 26-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարետարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հունահայ