Միջազգային կազմակերպություններ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ/WIPO), որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է, հիմնադրվել է 1967 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող կոնվենցիայի» հիման վրա: ՄՍՀԿ-ին անդամակցում են 192 երկիր:
ՄՍՀԿ-ի գործունեության հիմնական նպատակն է աջակցել Մտավոր սեփականության պահպանությանն ու զարգացմանն ամբողջ աշխարհում, մտավոր սեփականության ոլորտում մատուցել ծառայություններ և տրամադրել տեղեկատվություն, ամրապնդել համագործակցությունն անդամ երկրների հետ, ստեղծել մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ համակարգ՝ ի շահ բոլորի:
Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) անդամ է հանդիսանում 1993 թվականից։ ՄՍՀԿ-ի հետ համագործակցում Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը, որն իրականացնում է մտավոր սեփականության պահպանության հետ կապված գործառույթները:
ՄՍՀԿ-ը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում և աջակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս տարիների ընթացքում ՄՍՀԿ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ-ում կազմակերպվել և իրականացնել են հետևյալ միջոցառումները՝
- տարածաշրջանային սեմինարներ, աշխատաժողովներ, աշխատանքային հանդիպումներ;
- ուսուցողական այցեր Իսրայել, Հարավային Կորեա և այլ երկրներ մտավոր սեփականության ոլորտում նրանց լավագույն փորձն ուսումնասիրելու և ՀՀ-ում ներդնելու համար;
- որակավորման բարձրացման դասընթացներ գործակալության աշխատակիցների համար;
- դասընթացներ և ուսուցողական այցեր ՄՍՀԿ կենտրոնակայան՝ փորձագետների, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների համար:
ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի մասնագետները մշտապես մասնակցում են ՄՍՀԿ մշտական կոմիտեների աշխատանքներին, համաժողովներին, սեմինարներին, կլոր սեղան-քննարկումներին, գործնական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են մտավոր սեփականության բնագավառի զարգացման ուղիները: ՄՍՀԿ փորձագետները խորհրդատվություն են տրամադրում նաև ՄՍ ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների առնչությամբ:
ՄՍՀԿ փորձագետները խորհրդատվություն են տրամադրում նաև ՄՍ ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և ֆինանսավորմամբ թարգմանվել, ադապտացվել և հրատարակվել են շուրջ 15 ձեռնարկներ՝ նախատեսված ուսումնական հաստատությունների ուսանողների, փոքր և միջին ձեռնարկությունների համար:
2025 թվականի հուլիսին՝ ՄՍՀԿ վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումների ընթացքում, Հայաստանն ընտրվել է որպես ՄՍՀԿ Համակարգող կոմիտեի, ինչպես նաև Ծրագրային և բյուջետային կոմիտեի անդամ:
Հայաստանի ներկայացուցչությունը ՄՍՀԿ-ում
2025 թվականից ՄՍՀԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչն է ՀՀ դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը:
Թարմացված է՝ 15.10.2025թ.