Հյուպատոսական հաշվառում

Ինչ է հյուպատոսական հաշվառումը

Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է:

 

Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

 

Ինչպես է հնարավոր կանգնել հյուպատոսական հաշվառման

ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար իրենց անձնական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

Տպել էջը