Երկկողմ հարաբերություններ
Վիետնամ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թ. հուլիսի 14-ին:
2013-2019 թթ. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Ն.Գ. տկն. Ռաիսա Վարդանյանը։
2019 թ. մայիսի 24-ին Ն.Գ. պրն. Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան։
Այցեր Վիետնամ
1992 թ. դեկտեմբեր |
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյան |
2002 թ. օգոստոս |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2012 թ. փետրվար |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012 թ. հունիս |
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան |
2019 թ. հուլիս |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2019 թ. նոյեմբեր |
Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի նախագահ Վահե Էնֆիաջյան |
Այցեր Հայաստան
2015 թ. հոկտեմբեր |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար պրն. Հա Հունգ Կուոնգ |
2018 թ. հոկտեմբեր |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար պրն. Ֆամ Բին Մին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողով |
2019 թ. ապրիլ 14-18 |
Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ պրն. Հոանգ Բին Կուան, Ասիա-Եվրոպա համագործակցության քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով |
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություններ
- ՀՀ և ՎՍՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 14 հուլիսի 1992 թ.
- ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992 թ.
- ՀՀ արդյունաբերության նախարարության և ՎՍՀ ծանր արդյունաբերության նախարարության միջև արտադրության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992 թ.
- ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 8 հունիսի, 2012 թ.
Համաձայնագրեր
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992 թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, դեկտեմբեր 1992 թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, դեկտեմբեր 1992 թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 8 հունիսի, 2012 թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ, 8 հունիսի, 2012 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018թթ. համագործակցության մասին» համաձայնագիր, 11 հուլիսի, 2015 թ.
- ՀՀ արդարադատության նախարարության և ՎՍՀ արդարադատության նախարարության միջև արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, 22 հոկտեմբերի, 2015 թ.
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Առևտրատնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ ապրանքի արտահանող երկրի) |
2017 թ. |
157.4 |
34784.7 |
6031.4 |
2018 թ. |
566.4 |
46382.8 |
8891.7 |
2019 թ. |
601.9 |
58335.9 |
7866.0 |
2020 թ. |
1490.5 |
33434.2 |
9027.0 |
2021 թ. |
1152.7 |
28648.8 |
7894.1 |
Թարմացված է 24.12.2021