Երկկողմ հարաբերություններ

Ուկրաինա Ուկրաինա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի դեկտեմբերի 25-ին:

ՀՀ դեսպանությունը Կիևում բացվել է 1993թ., /ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան/2010թ. ապրիլի 26/:

Ուկրաինայի դեսպանությունը Երևանում բացվել է 1996թ., /Իվան Կուխտա- Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան/2010թ. հուլիսի 22/:

Այցեր

Ուկրաինա

1997 թ. հուլիս

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը

1999 թ. դեկտեմբեր

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այցը

2001 թ. մարտ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը

2004 թ.մայիս

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը

2006 թ. հունիս

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այցը

2011թ. հուլիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը

2012թ. հուլիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը

Հայաստան

1996 թ. մայիս

Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի պաշտոնական այցը

2001 թ. հոկտեմբեր

Ուկրաինայի արտգործնախարար Անատոլի Զլենկոյի պաշտոնական այցը

2002 թ. հոկտեմբեր

Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի պաշտոնական այցը

2011թ. փետրվար

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի պաշտոնական այցը

2011թ. հուլիս

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի պաշտոնական այցը

2013թ. հուլիս

Ուկրաինայի ԱԳ նախարար Լ.Կոժարայի աշխատանքային այցը

Ստորագրված փաստաթղթեր

Ընդամենը - 80
Համաձայնագրեր - 56
Արձանագրություններ - 13
Հուշագրեր - 6
Այլ - 5

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառության ծավալները։

Հայաստանի եւ Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է շուրջ 212 908.9 հազար ԱՄՆ դոլար, 2013թ.՝ 241 736.8-ի փոխարեն: Աճի տեմպը կազմել է 88.1 %:

 

Արտահանում

Ներմուծում

2014թ.

10 965.5 հազար ԱՄՆ դոլար

201 943.5 հազար ԱՄՆ դոլար

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Մետալուրգիական, քիմիական, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության զանազան ապրանքներ և սարքավորումներ, հացահատիկային կուլտուրաներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ավտոմոբիլներ, ավտոբուսներ, ավտոդողեր և համանման այլ արտադրատեսակներ:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Էլեկտրատեխնիկական արտադրության տարատեսակ ապրանքներ, կոնյակ և կոնյակի սպիրտ, հյութեր, տոմատի մածուկ, հանքային ջրեր, ծխախոտ և գյուղատնտեսական նշանակության այլ ապրանքատեսակներ:

 

Թարմացված է 07.02.2015թ.

 

Տպել էջը