Երկկողմ հարաբերություններ

Թայլանդ Թայլանդ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 7-ին` հայտագրերի փոխանակմամբ:

2021թ. նոյեմբերից Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ ք.Մոսկվա):

Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է պրն. Արտո Արթինյանը (2012թ.)։

Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոսն է տկն. Հռիփսիմե Մկրտչյանը (2016թ.):

Այցեր

Թաիլանդ

2005թ. հունիս

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան

2002թ. օգոստոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2005թ. սեպտեմբեր

Թաիլանդի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիռաչայ Վիռամետիկուլ

2004թ. հուլիս

Թաիլանդի Թագավորության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի Թաիլանդ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սանիտ Քուլչարոեն

2003թ. մարտ

Թաիլանդի առևտրային ներկայացուցիչ, Թաիլանդի վարչապետի հատուկ բանագնաց Կանտատի Սուֆամոնգկոն

Ստորագրված փաստաթղթեր

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թաիլանդի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին. 2 հունիսի 1999թ., Երևան
  • Կոնվենցիա Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին. 7 նոյեմբերի 2001թ., Բանգկոկ
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև բարեկամության և համագործակցության մասին. 6 օգոստոսի 2002թ., Բանգկոկ
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին. 19 մարտի 2003թ., Երևան
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Վ.Օսկանյանի և Թաիլանդի Թագավորության առևտրի ներկայացուցիչ պրն. Կ.Սուֆամոնգկոնի միջև. 20 մարտի 2003թ., Երևան
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության կառավարությունների միջև Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ, 8 սեպտեմբեր 2005թ., Երևան

Առևտրատնտեսական համագործակցություն

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019թ.

905.7

24106.3

13877.3

2020թ.

808.1

21190.2

13068.7

2021թ.

57.3

23697.4

13401.9

2022թ.

1299.3

54692.3

24010.5

2023թ.

10203.6

71571.8

40416.4

 

Թարմացված է՝ 12.02.2024թ. 

Տպել էջը