Երկկողմ հարաբերություններ
Թայլանդ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 7-ին:
2017թ. փետրվարից ՀՀ-ում ԹԹ դեսպանն է Քրիանգսակ Քիթթիչայսաարին /նստավայրը`Մոսկվա/:
2000թ. փետրվարից Երևանում գործում է ԹԹ պատվավոր հյուպատոսությունը: 2016թ- ից Պատվո հյուպատոսն է Հռիփսիմե Մկրտչյանը:
1998թ. Հունվարից Թաիլանդում գործում է ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը: 2012թ.-ից Պատվո հյուպատոսն է Արտո Արթինյանը:
2018թ. դեկտեմբերից Թաիլանդում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին)
Այցեր
Թայլանդ
2002թ. մարտ |
ԱԳ նախարար Վ.Օսկանյան |
2005թ. հունիս |
վարչապետ Ա.Մարգարյան |
Իրավապայմանագրային դաշտ
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին», 1992թ. հուլիսի 7
- «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին». 2001թ. նոյեմբերի 7, Բանգկոկ
- «Համաձայնագիր ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության միջև բարեկամության և համագործակցության մասին», 2002թ. օգոստոսի 6, Բանգկոկ
- «Համաձայնագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին», 2003թ. մարտի 19, Երևան
- «Համատեղ գործողությունների ծրագիր Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության կառավարությունների միջև», 2005թ.
Առևտրատնտեսական կապեր
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2014 |
22377.0 |
39590.7 |
2015 |
822.6 |
12369.4 |
2016 |
933.6 |
14032.6 |
2017 |
8998.7 |
22416.2 |
2018 |
788.1 |
22860.7 |
Թարմացված է 01.07.2019