Երկկողմ հարաբերություններ

Սլովակիա Սլովակիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին:

2020թ. փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սլովակիայի Հանրապետության նստավայր դեսպանությունը:

2022թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2025թ. ապրիլի 22-ին Սլովակիայում ՀՀ դեսպան /նստավայրը՝ ք. Վիեննա/ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին:

Այցեր

Հայաստան

2021թ․

 Իվան Կորչոկ, արտաքին և եվրոպական գործերի նախարար

2020թ.

Միրոսլավ Լայչակ, արտաքին և եվրոպական գործերի նախարար

2019թ.

Միրոսլավ Լայչակ, արտաքին և եվրոպական գործերի նախարար

2016թ.

Անդրեյ Դանկո, Ազգային Խորհրդի նախագահ     

2015թ.

Վազիլ Հուդակ, էկոնոմիկայի նախարար

2013թ.

Միրոսլավ Լայչակ, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար

2010թ.

Միրոսլավ Լայչակ, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար

2008թ.

Յան Կուբիշ, ԱԳ նախարար

2000թ.

Էդուարդ Կուկան, ԱԳ նախարար

Սլովակիա 

2019թ.

Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար

2018թ.

Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ

2016թ.

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2015թ.

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2013թ

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2013թ

Արմեն Աշոտյան, կրթության և գիտության նախարար

2011թ.

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2010թ.

Սեյրան Օհանյան, պաշտպանության նախարար

2002թ.

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին համաձայնագիր - (ստորագրվել է 1996թ. նոյեմբերի 16-ին) - ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 11-ին
  • Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Սլովակիայի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների վարչության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. սեպտեմբերի 23-ին
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 15-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն – ստորագրվել է 2000թ. փետրվարի 2-ին
  • 2000թ. փետրվարի 2-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր - (ստորագրվել է 2000թ. փետրվարի 2-ին) – ուժի մեջ է մտել 2001թ. դեկտեմբերի 21-ին
  • Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավա քաղաքի և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի միջև եղբայրացման մասին համաձայնագիր – ստորագրվել է 2000թ. ապրիլի 28-ին
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2008թ. մայիսի 26-ին) – ուժի մեջ է մտել 2008թ. սեպտեմբերի 5-ին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Սլովակիայի Հանապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2008թ. սեպտեմբերի 26-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր (ստորագրվել է 2010թ. մարտի 28-ին) – ուժի մեջ է մտել 2011թ. դեկտեմբերի 3-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր – ստորագրվել է 2010թ. մայիսի 18-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 22-ին
  • «ՀՀ առողջապահության նախարարության և Սլովակիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր- ստորագրվել է 2013թ. սպրիլի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 11-ին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին -ստորագրվել է 2015թ. մայիսի 15-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2022թ. ապրիլի 8-ին

Առևտրատնտեսական համագործակցություն

Հայաստանի և Սլովակիայի միջև ապրանքաշրջանառությունը /հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում /ըստ ծագման երկրի/

2022թ.

24455.0

15222.1

2023թ.

42998.9

22005.9

2024թ.

50804.2

15186.9

2025թ.

10319.1

1629.5

ՀՀ-ից Սլովակիա ներմուծման հիմնական ապրանքախումբն է սննդամթերքը:

Սլովակիայից արտահանման հիմնական ապրանքախմբերն են ոչ թանկարժեք մետաղները, սարքավորումները:

 

Թարմացված է՝ 30.04.2025թ.

Տպել էջը