Երկկողմ հարաբերություններ
Սլովենիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսի 12-ին:
2019թ. հոկտեմբերի 16-ին Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պաhորին:
2024թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը (նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Այցեր
Հայաստան
|
2025թ. |
Փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոն |
|
2023թ. |
ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչ |
|
2010թ. |
Նախագահ Դանիլո Տյուրկ |
Սլովենիա
|
2024թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
|
2023թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2015թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2011թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
Իրավապայմանագրային դաշտ
- Արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2002 թ. ապրիլին, Երևանում:
- Կոնվենցիա Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի երկակի հարկումը բացառելու մասին և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Հուշագիր Սլովենիայի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար արտոնագրային ռեժիմի վերացման մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Հուշագիր Զարգացման Հայկական Գործակալության և Սլովենիայի Հանրապետության Ձեռնարկատիրությունների և արտաքին ներդրումների հանրային գործակալության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2010թ. հոկտեմբերին, Երևանում:
- Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Սլովենիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցելու վերաբերյալ փոխըմբռնման։ Հուշագիրը ստորագրվել է 2011թ. ապրիլին, Լյուբլյանայում:
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն: Ստորագրվել է 2011թ. ապրիլին Լյուբլյանայում:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Սլովենիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
1525.4 |
10509.4 |
|
2022թ. |
6.8 |
15052.3 |
|
2023թ. |
1420.2 |
17305.9 |
|
2024թ. |
10552.7 |
18253.0 |
|
2025թ. |
3163.6 |
19407.2 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.