Երկկողմ հարաբերություններ
Ռուսաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:
1994 թվականին ՀՀ դեսպանություն է հիմնվել Մոսկվայում:
1992 թվականին ՌԴ-ն դեսպանություն է հիմնել Երևանում:
2024 թ. նոյեմբերի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
2018 թ. հունիսի 7-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր Սերգեյ Կոպիրկինը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին:
2000 թվականից. Սանկտ Պետերբուրգում և 2003 թվականից Դոնի Ռոստովում գործում են ՀՀ գլխավոր հյուպատոսությունները:
2002 թվականից Գյումրիում գործում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային հենքը, որի բազային փաստաթուղթը 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է, ներառում է 232 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, որոնցից 33-ը՝ համարվում են արդիականությունը կորցրած, իսկ 15-ը՝ գտնվում են համաձայնեցման փուլում:
2000թ. սեպտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:
Հայաստանը և Ռուսաստանը փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների ձևաչափերում, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում: 2024 թ. փետրվարի 22-ի Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում:
ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական շփումներ: 2025թ. մայիսի 21-ին ստորագրվել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագիրը՝ 2025-2026 թվականների համար:
Շարունակվում է միջխորհրդարանական համագործակցությունը և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին մեկ անգամ՝ հաջորդաբար, Հայաստանում և Ռուսաստանում, անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Վերջին՝ 39-րդ նիստը տեղի է ունեցել 2025թ. հունիսի 5-ին Երևանում:
Սահմանների անվտանգության ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը:
Շարունակվում են շփումները գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներով: Հայաստանի մարզերը ներգրավված են միջտարածաշրջանային համագործակցության ձևաչափում Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտների հետ: ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համաժողովները անցկացվում են 2011 թվականից: Վերջին՝ տասերորդ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվել է 2025թ. հունիսի 6-ին Երևանում:
2015 թվականից Երևանում գործում է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում և Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի 6 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 5.5 հազ. ուսանող: Երևանում գործում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և վերջինիս մասնաճյուղը Գյումրիում:
Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայ համայնքը: Համաձայն 2020-2021 թթ. ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության կողմից իրականացված համառուսաստանյան մարդահամարի տվյալների՝ ՌԴ-ում մշտական բնակություն հաստատած հայերի թիվը կազմում է 946 հազար 172 անձ: Սակայն, ըստ համայնքային կառույցներից ստացված ոչ պաշտոնական տվյալների՝ ՌԴ-ում բնակվում է մինչև 3 մլն հայ:
Այցեր
Ռուսաստան
2025թ. հուլիսի 24-25 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Բնապահպանական համաժողով, Ալթայի Հանրապետություն) |
2025թ. մայիսի 9 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
20252. ապրիլի 16-19 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան (ԱՊՀ ՄԽՎ նիստ, Սանկտ Պետերբուրգ) |
2025 թ. հունվարի 20 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2024 թ. հոկտեմբերի 24 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան («ԲՐԻԿՍ+» գագաթնաժողով, աշխատանքային այց, Կազան) |
2024 թ. մայիսի 8 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Մոսկվա) |
2023 թ. դեկտեմբերի 25-26-ը |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով, Սանկտ Պետերբուրգ) |
2023 թ. հունիսի 14-17-ը |
ՀՀ նախագահ Վահագն. Խաչատրյան (Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում, Սանկտ Պետերբուրգ) |
2023 թ. հունիսի 9 |
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, Սոչի) |
2023 թ. մայիսի 19 |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան Մոսկվա (Հայաստանի և Ռուսաստանի միջև միջգերատեսչական խորհրդակցություններ, Մոսկվա) |
2023 թ. մայիսի 24-25-ը |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստ, Մոսկվա) |
2023 թ. մայիսի 9 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2023թ. մարտի 20 |
ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2022 թ. դեկտեմբերի 26-27 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով) |
2022թ. հոկտեմբերի 31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի) |
2022թ. հոկտեմբերի 10-12 |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա) |
2022թ. հոկտեմբերի 7 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԱՊՀ ՊՂխ ոչ պաշտոնական հանդիպում, Սանկտ-Պետերբուրգ) |
2022թ. սեպտեմբերի 6-9 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Վլադիվոստոկ) |
2022թ. սեպտեմբերի 5 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2022թ. մայիսի 16 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպում, Մոսկվա) |
2022թ. ապրիլի 19-20 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (պաշտոնական այց, Մոսկվա) |
2022թ. ապրիլի 8 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. դեկտեմբերի 28 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. նոյեմբերի 26 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի) |
2021թ. հոկտեմբերի 10 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. հոկտեմբերի 4-5 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա) |
2021թ. օգոստոսի 31 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. մայիսի 17 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան (պաշտոնական այց, Մոսկվա) |
2021թ.ապրիլի 7 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. փետրվարի 17 |
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2021թ. հունվարի 11 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա) |
2020թ. դեկտեմբերի 7 |
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց) |
2020թ. հոկտեմբերի 21 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (աշխատանքային այց) |
2020թ. հոկտեմբերի 12-13 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (պաշտոնական այց) |
2019թ. դեկտեմբերի 20 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում) |
2019թ. հոկտեմբերի 25 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ) |
2019թ. հունիսի 6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում) |
2019թ. փետրվարի 25-27 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2019թ. հունվարի 25 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԵԱՏՄ կառույցներում ՀՀ նախագահության ստանձնում) |
2018թ. դեկտեմբերի 27 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2018թ. դեկտեմբերի 6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ) |
2018թ. սեպտեմբերի 8 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2018թ. հուլիսի 27 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ) |
2018թ. հունիսի 13-14 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ) |
2018թ. հունիսի 6-7 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2018թ. հունիսի 4-5 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան |
2018թ. մայիսի 14 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սոչի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ) |
Հայաստան
2025թ. օգոստոսի 19-20 |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով) |
2025թ. հունիսի 5-6 |
ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո (աշխատանքային այցով) |
2025թ. մայիսի 20-21 |
ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այցով) |
2024 թ. հոկտեմբերի 1 |
Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ) |
2024 թ. սեպտեմբերի 13 |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով) |
2023 թ. դեկտեմբերի 21-22-ը |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 22-րդ նիստին) |
2023թ. օգոստոսի 23-24-ը |
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին) |
2023 թ. հունիսի 14 |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով) |
2023 թ. ապրիլի 4 |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով) |
2022 թ. նոյեմբերի 23 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ) |
2022 թ. հոկտեմբերի 20-21-ը |
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստ) |
2022 թ. սեպտեմբերի 18 |
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով) |
2022թ. հունիսի 9 |
ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց) |
2022թ. հունիսի 6 |
ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին (աշխատանքային այց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ) |
2021թ. նոյեմբերի 18-19 |
Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ) |
2021թ.մայիսի 5-6 |
ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց) |
2020թ. հոկտեմբերի 9 |
Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ) |
2019թ. նոյեմբերի 10-11 |
ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (պաշտոնական այց) |
2019թ. հոկտեմբերի 1 |
Նախագահ Վլադիմիր Պուտին (աշխատանքային այց, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստ) |
2019թ. ապրիլի 29-30 |
Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ) |
Առևտրատնտեսական կապեր
Ռուսաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է:
Շարունակական բնույթ է կրում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցությունը: Տարին մեկ անգամ՝ հաջորդաբար, Հայաստանում և Ռուսաստանում, անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերը: Վերջին՝ 23-րդ նիստը անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/
|
արտաքին առևտրա-շրջանառություն |
արտահա-նում |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2019թ. |
2 213 082.8 |
734 538.4 |
1 636 125.3 |
1 478 544.4 |
2020թ. |
2 155 126.5 |
675 993.8 |
1 638 031.5 |
1 479 132.7 |
2021թ. |
2 629 638.8 |
847 251.4 |
1 993 902.2 |
1 782 387.4 |
2022 թ. |
5 099 899.0 |
2 462 777.2 |
2 891 258.7 |
5 099 899.0 |
2023 թ. |
7 306 023.9 |
3 418 641.6 |
4 045 517.2 |
7 306 023.9 |
2024 թ. |
12 401 640.4 |
3 161 991.8 |
9 434 107.0 |
9 239 648.6 |
2025թ.հունվար-հունիս |
3 406 620.2 |
1 346 124.8 |
2 136 989.9 |
2 060 495.4 |
Թարմացված է՝ 20.08.2025թ.