Երկկողմ հարաբերություններ
Սերբիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսի 8-ին:
2007թ. հունվարի 25-ին Բաբկեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս:
2012թ. մարտի 22-ին Պրեդրագ Տոմիչը նշանակվել է Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոս:
2019թ. սեպտեմբերի 4-ին Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա):
Այցեր
Սերբիա
2001 |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2007 |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2011 |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2014 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2017 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2019 |
Նախագահ Արմեն Սարգսյան |
Հայաստան
2009 |
Նախագահ Բորիս Տադիչ |
2010 |
ԱԳ նախարար Վուկ Յերեմիչ |
2014 |
ԱԳ Նախարար Իվան Մրկիչ |
2014 |
Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ |
2015 |
Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ |
2015 |
Առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ |
2016 |
ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչ |
2018 |
Առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ |
Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Վ. Փափազյանի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային նախարար Վ. Իովանովիչի համատեղ հայտարարություն: Ստորագրվել է 1995թ. հունիսի 4-ին Երևանում:
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև խորհրդակցությունների և համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. օգոստոսի 24-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. օգոստոսի 24-ին Բելգրադում:
- Գործնական ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Սերբիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Կոնվենցիա Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև կամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին». ստորագրվել է 2014թ. մարտի 10-ին, Երևանում
- Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ»:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Սերբիայի միջև ապրանքաշրջանառությունը
/հազար ԱՄՆ դոլար/
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2017 |
244.0 |
2371.6 |
2018 |
177.7 |
3353.1 |
2019 |
36.5 |
2409.2 |
2020 |
124.1 |
2691.8 |
Սերբիայից արտահանման հիմնական ապրանքախմբերն են` ոչ թանկարժեք մետաղներ, սարքավորումներ:
ՀՀ-ից Սերբիա ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` սննդամթերք:
Թարմացված է 24.03.2021