Երկկողմ հարաբերություններ

Պորտուգալիա Պորտուգալիա

Ընդհանուր տեղեկություններ

2019թ․-ի դեկտեմբերի 9-ին Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը (նստավայրը` Վատիկան):

2019թ. փետրվարի 26-ին Հայաստանում Պորտուգալական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

2016թ.ի հունվարի 18-ին Սամուել Սամուելյանը նշանակվել է Պորտուգալական Հանրապետության պատվավոր հյուպատոս Հայաստանում:

Այցեր

Պորտուգալիա

2019թ. Ապրիլ Նախագահ Արմեն Սարգսյան
2010թ. նոյեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2000թ. նոյեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2002թ. մարտ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժայմե Գամա
2001թ. հուլիս փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժայմե Գամա

Իրավապայմանագրային դաշտ

  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության եւ Պորտուգալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին

Առեւտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

 

 

Արտահանում

Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2017

413.9

6466.4

2018

432.5

8015.8

2019

420.3

7561.4

Հյուպատոսական ծառայություններ

Հյուպատոսական հարցերի և ծառայությունների համար դիմել

հեռ.` (+39) 06 3296638-1 

էլ. հասցե` consolare@ambasciataarmena.it

Հյուպատոսական ընդունելության ժամեր`

9:30-12:30 (երկուշաբթի-հինգշաբթի)

Հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքերի դրույքաչափերին կարելի է ծանոթանալ այցելելով https://www.mfa.am/hy/fees/ կայքը

Թարմացված է առ 23.05.2020թ.

Տպել էջը