Երկկողմ հարաբերություններ

Պերու Պերու

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 14-ին:

2015 թվականից  Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է  նաև Պերուի Հանրապետությունում։

2015 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Պերուի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանում Պերուի պատվավոր հյուպատոս է նշանակվել Հովհաննես Դուրգարյանը։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Պերուի դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

2023թ. ապրիլի 18-ին Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բոլուարտեին իր հավատարմագրերն է հանձնել Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

Այցեր

2025թ․ մարտ

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2024թ. փետրվար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան

2014թ. հունվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Իրավապայմանագրային դաշտ

  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 16.02.2024թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Պերուի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021

_

1448.9

2022

346.3

2125.6

2023

51.2

3489.3

2024

5284.9

3891․0

2025

-

3721.8

 

Թարմացված է՝ 17.04.2026թ.

Տպել էջը