Երկկողմ հարաբերություններ
Նորվեգիա
Ընդհանուր տեղեկություններ
Նորվեգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 5-ին:
2024թ. մարտի 14-ին Նորվեգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանն (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։
2024թ. հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2001թ. ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:
Այցեր
Հայաստան
|
2022թ. հոկտեմբեր |
Աննիկեն Հյութֆիլդտ, ԱԳ նախարար |
|
2011թ. նոյեմբեր |
Յոնաս Գահր Շտյորե, ԱԳ նախարար |
|
2005թ. հունիս |
Յորգեն Կոսմո, խորհրդարանի նախագահ |
|
2004թ. սեպտեմբեր |
Յան Պետերսեն, ԱԳ նախարար |
|
2003թ. նոյեմբեր |
Կիմ Տրովիկ, ԱԳՆ պետքարտուղար |
|
1999թ. սեպտեմբեր |
Կնուտ Վոլեբեկ, ԱԳ նախարար |
Նորվեգիա
|
2025թ. փետրվար |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2010թ. հունվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
|
2000թ. հոկտեմբեր |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Համաձայնագրեր
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին։
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին։
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին։
Փոխըմբռնման հուշագիր
- Հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մասին։
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Նորվեգիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021 |
6.7 |
2792․2 |
|
2022 |
7.4 |
4963.9 |
|
2023 |
11.7 |
5504.8 |
|
2024 |
30.3 |
8426.9 |
|
2025 |
8.8 |
7865.6 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.