Երկկողմ հարաբերություններ
Նորվեգիա
Ընդհանուր տեղեկություններ
Նորվեգիայի Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 5-ին:
2018թ. մարտի 7-ին Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը՝ Կոպենհագեն)։
2001թ. ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:
Այցեր
Նորվեգիա
2010թ. հունվար | էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2000թ. հոկտեմբեր | Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2011թ. նոյեմբեր | Յոնաս Գահր Շտյորե, ԱԳ նախարար |
2005թ. հունիս | Յորգեն Կոսմո, խորհրդարանի նախագահ |
2004թ. սեպտեմբեր | Յան Պետերսեն, ԱԳ նախարար |
2003թ. նոյեմբեր | Կիմ Տրովիկ, ԱԳՆ պետքարտուղար |
1999թ. սեպտեմբեր | Կնուտ Վոլեբեկ, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
- ՀՀ կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
- Հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման մասին
Առեւտրատնտեսական հարաբերություննր
Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
Արտահանում | Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) | |
---|---|---|
2017 | 2.6 | 2072.7 |
2018 | 23.6 | 1.95 մլն |
2019 | 10.9 | 2.25 մլն |
Թարմացված է առ 25.05.2020թ.