Երկկողմ հարաբերություններ

Նիդերլանդներ Նիդերլանդներ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 30-ին:

2023թ. հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։

2018թ. հոկտեմբերին Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2020թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Այցեր

Նիդերլանդներ

2024թ. փետրվար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2022թ. մայիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2019թ․ հոկտեմբեր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

2014թ․ մարտ

Նախագահ Սերժ Սարգսյան

2011թ․ նոյեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2007թ․ հունվար

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2005թ․ մայիս

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան

1998թ․ նոյեմբեր

Վարչապետ Արմեն Դարբինյան

1997թ․

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստան

2020թ․ հունվար

ԱԳ նախարար Ստեֆ Բլոկ

2017թ․ նոյեմբեր

Սենատի նախագահ Անկի Բրուսերս-Քնել

2006թ․ հունիս

Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ

2005թ․ հունիս

Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ

2001թ․ հոկտեմբեր

Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայտագրերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ

Համաձայնագրեր

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագիր
  • ՀՀ Սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերի նախարարության և «Avondglans» հիմնադրամի միջև նվիրատվության համաձայնագիր
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր
  • Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին

Հուշագրեր

  • Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Դիվանագետների ընտանիքի անդամների աշխատանքի իրավունքի վերաբերյալ հուշագիր
  • ՀՀ առողջապահության նախարարության և PUM ավագ փորձագետների կազմակերպության միջև» համագործակցության հուշագիր
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1998թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1999թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 2000-2001թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև 2002-2003թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի վերաբերյալ

Առևտուր և տնտեսական համագործակցություն

Ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

15 3851.3

40 009.0

2020

97 772.7

29 530.0

2021

191 248.2

37 339.4

2022

214 864.4

54 294.3

2023

234133.6

60699.3

 

Թարմացված է՝ 20.02.2024թ.

Տպել էջը