Երկկողմ հարաբերություններ
Նիդերլանդներ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 30-ին:
2018թ. հոկտեմբերին Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2020թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Այցեր
Նիդերլանդներ
2022թ. մայիս |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2019թ․ հոկտեմբեր |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2014թ․ մարտ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ․ նոյեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2007թ․ հունվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ․ մայիս |
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
1998թ․ նոյեմբեր |
Վարչապետ Արմեն Դարբինյան |
1997թ․ |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2020թ․ հունվար |
ԱԳ նախարար Ստեֆ Բլոկ |
2017թ․ նոյեմբեր |
Սենատի նախագահ Անկի Բրուսերս-Քնել |
2006թ․ հունիս |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
2005թ․ հունիս |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
2001թ․ հոկտեմբեր |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայտագրերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ
Համաձայնագրեր
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագիր
- ՀՀ Սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերի նախարարության և «Avondglans» հիմնադրամի միջև նվիրատվության համաձայնագիր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր
- Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
- Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին
Հուշագրեր
- Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Դիվանագետների ընտանիքի անդամների աշխատանքի իրավունքի վերաբերյալ հուշագիր
- ՀՀ առողջապահության նախարարության և PUM ավագ փորձագետների կազմակերպության միջև» համագործակցության հուշագիր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1998թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1999թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 2000-2001թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև 2002-2003թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի վերաբերյալ
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Նիդերլանդների միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2019 |
15 3851.3 |
40 009.0 |
2020 |
97 772.7 |
29 530.0 |
2021 |
191 248.2 |
37 339.4 |
2022 |
214 864.4 |
54 294.3 |
Թարմացված է՝ 22.02.2023թ.