Երկկողմ հարաբերություններ
Լիտվա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:
2023թ. դեկտեմբերի 4-ին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։
2023թ. հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2019 թվականից գործում է Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:
Այցեր
Հայաստան
|
2023թ. |
Վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե |
|
2022թ. |
Նախագահ Գիտանաս Նաուսեդա |
|
2021թ. |
ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս |
|
2021թ. |
ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս |
|
2019թ. |
Խորհրդարանի նախագահ Վիկտորաս Պրանցկետիս |
|
2014թ. |
ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս |
|
2013թ. |
ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս |
|
2012թ. |
ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիս |
|
2011թ. |
Նախագահ Դալիա Գրիբաուսկայտե |
|
2011թ. |
ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիս |
|
2009թ. |
ԱԳ նախարար Վիգաուդաս Ուշացկաս |
|
2007թ. |
ԱԳ նախարար Պյատրաս Վայտեկունաս |
|
2006թ. |
Նախագահ Վալդաս Ադամկուս |
|
2005թ. |
Խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկաս |
|
2003թ. |
Նախագահ Ռոլանդաս Պակսաս |
|
2002թ. |
ԱԳ նախարար Անտանաս Վալիոնիս |
Լիտվա
|
2024թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2024թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
|
2023թ. |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
|
2022թ. |
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան |
|
2021թ. |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
|
2021թ. |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
|
2019թ. |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
|
2016թ. |
ՊՆ նախարար Սեյրան Օհանյան |
|
2014թ. |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
|
2013թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2012թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2011թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2008թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2005թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
|
2005թ. |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
|
2002թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
2000թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
|
1998թ. |
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան |
|
1991թ. |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Համագործակցության համաձայնագիր՝ Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջև (2022թ. հունիս)
- Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագիր (2021թ. հոկտեմբեր)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր
- Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև 1991-1995թթ. տնտեսական և մշակութային համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև 1991-1995թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մասին
- ՀՀ տրանսպորտի նախարարության և ԼՀ հաղորդակցության նախարարության միջև տրանսպորտի ոլորտում 1991-1995թթ. համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Լիտվայի բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին
- Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև 1992-1995թթ. առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին
- Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
- Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին
Արձանագրություններ
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրություն (2021թ. հունիս)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև 1993թ. առևտրատնտեսական համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին
Հուշագրեր
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև եվրոպական ինտեգրման վերաբերյալ փոխհամագործակցության մասին
- «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Լիտվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
5058.6 |
4728.1 |
|
2022թ. |
10728.9 |
8539.0 |
|
2023թ. |
22667.7 |
7469.0 |
|
2024թ. |
23151.3 |
4628.6 |
|
2025թ. |
10648.9 |
4288.2 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.