Երկկողմ հարաբերություններ
Քուվեյթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսին:
2010թ. մարտից Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանն է Ֆադեյ Չարչօղլյանը:
2006թ. մայիսից ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպանն է Մաջդի Ահմադ ալ-Դաֆիրին (նստավայրը` Թեհրան):
2011թ. դեկտեմբերին Քուվեյթը Հայաստանումում հիմնեց դեսպանություն, դեսպան նշանակվեց Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին:
2013թ. փետրվարին անցկացվեցին Քուվեյթի մշակույթի օրեր Հայաստանում
ՀՀ նախագահի 2016թ․ հունիսի 2-ի հրամանագրով Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մանվել Բադեյանը։
2016թ․ հոկտեմբերից ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն է Նաուաֆ Աբդուլազիզ ալ-Էնեզին։
ՀՀ նախագահի 2018թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սարմեն Բաղդասարյանը։
Այցեր
Քուվեյթ
2005թ. փետրվար | ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան (պաշտոնական) |
2009թ. նոյեմբեր | Նախագահ Սերժ Սարգսյան (պետական) |
2010թ. դեկտեմբեր | ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան (պաշտոնական) |
2011թ. մարտ | ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան (Քուվեյթում հայկական մշակույթի օրերի անցկացում) |
2011թ. մայիս | ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով) |
2012թ. նոյեմբեր | ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (պաշտոնական) |
2013թ. մարտ | ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ա. Գեւորգյան (աշխատանքային) |
Հայաստան
2010թ.հունիս | Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալի (պաշտոնական) |
2011թ. հոկտեմբեր | Քուվեյթի ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալի (ՀՀ-Քուվեյթ միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի համանախագահ, հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը Երեւանում, փաստաթղթերի ստորագրում) |
2012թ. մայիս | Քուվեյթի Պետության «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահ |
2012թ. դեկտեմբեր | Իսլամական բարեգործական համաշխարհային հաստատության եւ Քուվեյթի Կարմիր խաչի միացյալ պատվիրակություն (Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին 100 հազար ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով) |
2013թ. մայիսի 29 - հունիսի 2 | Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդի գլխավորած պատվիրակություն |
2013թ. նոյեմբեր | Քուվեյթի Պետության մայրաքաղաք «Էլ-Քուվեյթ» նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր Ալ-Սաբահ (Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով) |
2014թ. սեպտեմբեր | Հայ-քուվեյթյան բարեկամական խմբի Քուվեյթի խորհրդարանի պատգամավորներ |
2016թ. մարտ | Քուվեյթի արդարադատության, կրոնական հարցերի նախարարի այց |
2018թ. փետրվար | Քուվեյթի Պետության սոցիալան հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի այց |
Միջազգային պայմանագրեր
Համաձայնագրեր
- Համաձայնագիր ՀՀ Ազգային ժողովի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության մասին, 2005թ. փետրվար, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին, 2009թ. նոյեմբերի 3, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին, 2009թ. նոյեմբերի 3, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին, 2009թ. նոյեմբերի 3, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, 2009թ. նոյեմբերի 3, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին, 2009թ. նոյեմբերի 3, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին, 2010թ. հունիսի 25, Երեւան
- Համաձայնագիր ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին, 2010թ. դեկտեմբերի 9, Քուվեյթ
- Գործնական ծրագիր ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում համագործակցության մասին, 2011թ. մարտի 24, Քուվեյթ
- Համաձայնագիր ՀՀ Կառավարության եւ Քուվեյթի Պետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին, 2011թ. հոկտեմբերի 5, Երեւան
Փոխըմբռնման հուշագրեր
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 1994թ. հուլիս, Մոսկվա
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարության միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին, 2003թ. հունվար, Քուվեյթ
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ եւ Քուվեյթի Պետության առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության մասին, 2009թ. նոյեմբերի, Քուվեյթ
- Փոխըմբռնման հուշագիր Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ համագործակցության մասին, 2010թ. նոյեմբեր, Քուվեյթ
Արձանագրություններ
- Արձանագրություն հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի, 2011թ. հոկտեմբերի 5, Երեւան
Առեւտրատնտեսական կապեր
Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ | ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | ԸՆԴԱՄԵՆԸ | |
---|---|---|---|
2009թ. | 1.5 | 79.2 | 80.7 |
2010թ. | 0.3 | 121.8 | 122.1 |
2011թ. | 0 | 802.7 | 802.7 |
2012թ. | 314.4 | 171.5 | 485.9 |
2013թ. | 278.1 | 354.5 | 632.6 |
2014թ. մարտ | 24.2 | 0.9 | 25.1 |
2015թ. | 228.3 | 3.6 | 61.7 |
2016թ. | 107.6 | 0.4 | 0.4 |
2017թ. | 4.0 | 1.3 | 0 |
2018թ. | 350.8 | 130.8 | 229.7 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
պլաստմասսե իրեր
հրուշակեղեն
ապակե իրեր
Ներմուծվում են սպառողական տարբեր ապրանքներ, իսկ Հայաստանից արտահանվում է հիմնականում կենդանի ոչխար:
Թարմացված է առ 05.04.2019թ.