Երկկողմ հարաբերություններ

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի փետրվարի 21-ին:

2016թ. նոյեմբերից Հայաստանում ԿԺԴՀ-ի դեսպանն էր Կիմ Հեն Ջունը (նստավայրը՝ Մոսկվա): Վերջինս 2019թ-ի մայիսին հետ է կանչվել, նոր դեսպան դեռևս չի հավատարմագրվել:

Ստորագրված փաստաթղթեր

  • Համատեղ կոմյունիկե՝ ՀՀ-ի և ԿԺԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, փետրվարի 21, 1992թ., Մոսկվա
  • Արձանագրություն` ՀՀ ԱԳՆ-ի և ԿԺԴՀ ԱԳՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ, սեպտեմբերի 26, 1995թ., Երևան

Համաձայնագրեր

  • ՀՀ կառավարության և ԿԺԴՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, փետրվարի 13, 1992թ., Երևան
  • ՀՀ կառավարության և ԿԺԴՀ կառավարության միջև մշակութային համագործակցության մասին, ապրիլի 5, 2002թ., Երևան

Առևտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2019

-

144.3

2020

-

41.5

2021

-

56.0

2022

-

102.7

2023

-

302.0

 

Թարմացված է՝ 05.03.2024թ.

 
Տպել էջը