Երկկողմ հարաբերություններ
Իտալիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 17-ին։
2020 թվականի հունիսի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2019թ.-ի սեպտեմբերի 4-ին Գագիկ Սարուխանյանը նշանակվել է Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Վենետիկ):
2006թ. հոկտեմբերի 26-ին Պիետրո Քուչուկյանը նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Իտալիայում (նստավայրը` Միլան):
2001թ. մարտի 16-ին Անտոնիո Մոնտալտոն նշանակվել է Իտալիայի պատվավոր հյուպատոս Հայաստանում (նստավայրը` Գյումրի):
Այցեր
Իտալիա
2019թ. նոյեմբեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
2019թ. հոկտեմբեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան
2018թ. ապրիլ | Նախագահ Սերժ Սարգսյան |
2017թ. հունիս | ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2015թ. ապրիլ | Նախագահ Սերժ Սարգսյան |
2013թ. սեպտեմբեր | ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011թ. դեկտեմբեր | Նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ. հունիս | Նախագահ Սերժ Սարգսյան |
2009թ. նոյեմբեր | ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2005թ. հունվար | Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2004թ. հոկտեմբեր | ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2004թ. մարտ | ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
2002թ. հունիս | ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1999թ. մարտ | Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
1998թ. | ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2018թ. հուլիս Նախագահ Սերջիո Մատարելլա
2016թ. նոյեմբեր | ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնի |
2012թ. հոկտեմբեր | Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի |
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություններ
- Արձանագրություն՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
- Արձանագրություն՝ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ եւ Իտալիայի Հանրապետության ԱԳՆ միջեւ խորհրդակցությունների մասին
- Արձանագրություն՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի եւ Հռոմի Արխիվային ու գրքային ժառանգության վերականգնման եւ պահպանման կենտրոնական ինստիտուտի միջեւ համագործակցության մասին
- «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրություն
Համաձայնագրեր
- ՀՀ Երեւան մարզի եւ Իտալիայի Հանրապետության Տոսկանա մարզի միջեւ համագործակցության մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ուղեւորների եւ բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին
- ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական համագործակցության մասին
- ՀՀ Տավուշի մարզի եւ Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի հաստատման մասին
- Քաղաք Երեւանի (Հայաստան) եւ քաղաք Վենետիկի (Իտալիա) միջեւ քույրացման մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
- «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիր
Հուշագրեր
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ 1997-1998թթ. ընթացքում երկկողմ տեխնիկական համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության եւ Իտալիայի Հանրապետության Կառավարության միջեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ բարձրաստիճան քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Իտալիայի Հանրապետության հանրային կառավարման դեպարտամենտի միջեւ համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր Կոտայքի մարզի եւ Միլանի նահանգի միջեւ համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Իտալիայի Հանրապետության տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսական, պարենային եւ անտառատնտեսական քաղաքականությունների նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին
Հայտարարություններ
- Համատեղ հռչակագիր ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին
Առեւտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2017 |
37425.3 |
163322.1 |
2018 |
49877.3 |
182613.8 |
2019 |
59687.0 |
204870.8 |
2020 |
41 010.0 |
191 587.5 |
Թարմացված է առ 07.04.2021