Երկկողմ հարաբերություններ
Իսրայել
Ընդհանուր տեղեկություններ
Իսրայելը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:
2018թ. մարտին Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երևան):
2019թ. հուլիսին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ Երուսաղեմ):
2013թ. մարտին ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս է նշանակվել Աշոտ Շախմուրադյանը:
1996թ. Ցոլակ Մոմջյանը նշանակվել է ՀՀ պատվո հյուպատոս Երուսաղեմում:
Այցեր
Իսրայել
1994թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարար Վահան Փափազյան (աշխ.) |
1995թ. նոյեմբեր |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան (աշխ.) |
1998թ. հոկտեմբեր |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.) |
2000թ. հունվար |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.) |
2015թ. մարտ |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (աշխ.) |
2017թ. նոյեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (պաշտ.) |
Հայաստան
2017թ. հուլիս |
Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբի |
Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ» (19 դեկտեմբերի, 1994թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկության բնագավառում համագործակցության մասին» (29 հոկտեմբերի, 1998թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» (19 հունվարի, 2000թ.)
«ԵՊՀ և Երուսաղեմի Եբրայական համալսարանի միջև համագործակցության մասին» (սեպտեմբեր, 2000թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» (16 մայիսի, 2012թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» (26 նոյեմբերի, 2014թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» (25 հուլիսի, 2017թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիա (25 հուլիսի, 2017թ.)
Արձանագրություններ, հուշագրեր, գործնական ծրագրեր
«ՀՀ ԱԳՆ և Իսրայելի Պետության ԱԳՆ միջև խորհրդակցություններ անցկացնելու մասին» Արձանագրություն (19 դեկտեմբերի, 1994թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև» Մտադրությունների հուշագիր (դեկտեմբեր, 1994թ.)
«ՀՀ առողջապահության նախարարության և Իսրայելի Պետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկության բնագավառում համագործակցության մասին» Գործնական ծրագիր (18 հունվարի, 2000թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2011-2012թթ. համագործակցության մասին» Գործնական ծրագիր (24 օգոստոսի, 2012թ.)
«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» Գործնական ծրագիր (25 հուլիսի, 2017թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2017թ. |
3755.7 |
7319.2 |
5572.2 |
2018թ. |
7633.7 |
10602.1 |
8961.9 |
Թարմացված է առ 05.04.2019թ.