Երկկողմ հարաբերություններ

Ինդոնեզիա Ինդոնեզիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 22-ին:

2022թ. հուլիսից Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ն.Գ. պրն. Սերոբ Բեջանյանը։

2023թ. նոյեմբերից Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը՝ ք.Կիև):

Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է պրն. Երվանդ Ոսկանյանը (2005թ.):

Այցեր

Ինդոնեզիա

2016թ. նոյեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2012թ. օգոստոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2005թ. հոկտեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2015թ. հոկտեմբեր

Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի խոսնակ Իրման Գուսման

Ստորագրված փաստաթղթեր

  • Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, 22 սեպտեմբերի 1992թ., Մոսկվա
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին. 12 հոկտեմբերի 2005թ., Ջակարտա
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև երկկողմ խորհրդակցական համաժողովի հիմնադրման մասին. 12 հոկտեմբերի 2005թ., Ջակարտա
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին. 8 օգոստոսի 2012թ., Ջակարտա
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
  • Մտադրությունների նամակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության միջև հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
  • Կիրարկող համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության միջև տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ. 28 հունիսի 2019թ., Երևան

Առևտրատնտեսական համագործակցություն

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019թ.

1.0

24610.2

21570.3

2020թ.

372.2

24642.2

24114.8

2021թ.

799.9

28170.9

24406.8

2022թ.

309.1

42560.4

34656.1

2023թ.

 68.8

 50031.2

37557.6

 

Թարմացված է՝ 12.02.2024թ. 

Տպել էջը