Երկկողմ հարաբերություններ
Ինդոնեզիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 22-ին:
2022թ. հուլիսից Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն է Սերոբ Բեջանյանը:
2005թ. հունիսից ՀՀ-ում ԻՀ-ի պատվավոր հյուպատոսն է Երվանդ Ոսկանյանը:
Այցեր
Ինդոնեզիա
2005թ. հոկտեմբեր |
ԱԳ Նախարար Վարդան Օսկանյան |
2012թ. օգոստոս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2016թ. նոյեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
Հայաստան
2015թ. հոկտեմբեր |
ԻՀ տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի խոսնակ Իրման Գուսման |
Ստորագրված փաստաթղթեր
- “ՀՀ և ԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին” Արձանագրություն, 22.09.1992թ. Մոսկվա
- “ ՀՀ կառավարության և ԻՀ կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին” Համաձայնագիր, 12.10.2005թ.
- “ՀՀ կառավարության և ԻՀ կառավարության միջև երկկողմ խորհրդակցական համաժողովի հիմնադրման մասին” Փոխըմբռնման հուշագիր, 12.10.2005թ.
- ՞ՀՀ Կառավարության և ԻՀ Կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին” Համաձայնագիր, 08.08.2012թ., Ջակարտա
- “Մտադրությունների նամակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության միջև հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շուրջ”, 01.11.2016թ. Ջակարտա
- “Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ” Փոխըմբռնման հուշագիր, 01.11.2016թ. Ջակարտա
- “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին” համաձայնագիր, 01.11.2016 Ջակարտա
Առևտրատնտեսական հարաբերություններ
ՀՀ-ի և ԻՀ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2021 |
0.8 |
28171.9 |
Թարմացված է 10.09.2022