Երկկողմ հարաբերություններ

Հունգարիա Հունգարիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:
         
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

2023թ. մայիսի 15-ին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2023թ. հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին:

Այցեր

Հայաստան

2023թ.

ԱԳ նախարար Պետեր Սիյարտո

2011թ.

Խորհրդարանի նախագահ Լասլո Հյովեր

2008թ.

ԱԳ Նախարար Քինգա Գյոնց

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

*ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»: Ստորագրվել է 2023թ. հոկտեմբերի 27-ին Երևանում:

Թարմացված է՝ 10.11.2023թ.

Տպել էջը