Երկկողմ հարաբերություններ

Հունգարիա Հունգարիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:   

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:     

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լիարժեք վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները։

2025թ. սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկին։

2023թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: 

2026 թվականից գործում է Հայաստան-Հունգարիա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Այցեր

Հայաստան

2025թ.

ԱԳ նախարար Պետեր Սիյարտո

2024թ.

ԱԳ նախարար Պետեր Սիյարտո

2023թ.

ԱԳ նախարար Պետեր Սիյարտո

2011թ.

Խորհրդարանի նախագահ Լասլո Կյովեր

2008թ.

ԱԳ նախարար Քինգա Գյոնց

Հունգարիա

2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2024թ.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2024թ.

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2009թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2009թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2007թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1992թ.

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խորհրդակցությունների մասին արձանագրություն – ստորագրվել է 1992թ. օգոստոսի 3-ին
  • Հայաստանի հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական կապերի վերաբերյալ համաձայնագիր - (ստորագրվել է 1992թ. ապրիլի 13-ին) – ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 31-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների կարգի մասին համաձայնագիր - (ստորագրվել է 1998թ. մարտի 24-ին) – ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին հուշագիր – ստորագրվել է 2007թ. հուլիսի 6-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ համագործակցության հուշագիր – ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 17-ին
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հունգարիայի Հանրապետության արդարադատության և իրավունքի պաշտպանության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունգարիայի Հանրապետության գյուղատնտեսության և տարածքային զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև և Հունգարիայի Հանրապետության ազգային զարգացման և էկոնոմիկայի նախարարության փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 29-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 23-ին)
  • «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2023թ. հոկտեմբերի 27-ին)
  • «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2024թ. փետրվարի 6-ինԲուդապեշտում)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր - (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին)
  • Սևան համայնքի (Հայաստանի Հանրապետություն) և Բալատոնալմադի քաղաքի (Հունգարիա) միջև քույր քաղաքների մասին հուշագիր – (ստորագրվել է 2025թ. փետրվարի 26-ին)
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր – (ստորագրվել է 2025թ. ապրիլի 25-ին)
  • Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև կանաչ էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին»: Ստորագրվել է 2025թ. մայիսի 27-ին, Երևանում:
  • Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում համագործակցության մասին»: Ստորագրվել է 2025թ. մայիսի 27-ին, Երևանում:

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/                          

 

արտահանում  

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021թ.

632.5

15726.3

2022թ.

447.7

25276.4

2023թ.

1168.3

30343.3

2024թ.

1064.5

34896.4

2025թ.

383.5

44951.1

 

Թարմացված է՝ 27.04.2026թ.

Տպել էջը