Երկկողմ հարաբերություններ
Խորվաթիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսի 8-ին:
2019թ. նոյեմբերի 29-ին Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:
2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Այցեր
Հայաստան
|
2023թ. |
Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադման |
|
2011թ. |
Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչ |
|
2009թ. |
Նախագահ Ստյեպան Մեսիչ |
Խորվաթիա
|
2024թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2009թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2003թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Արձանագրություն «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». ստորագրվել է 14 սեպտեմբերի 1996թ., Աթենք:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին». ստորագրվել է 1997թ. հունիսի 16-ին Աթենքում:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին և կից Արձանագրություն». ստորագրվել է 2009թ. մայիսի 22-ին Երևանում:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին». ստորագրվել է 2009թ. մայիսի 22-ին Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրվել է 2023թ. փետրվարի 8-ին Երևանում:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Խորվաթիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
173.6 |
965.4 |
|
2022թ. |
387.6 |
1009.0 |
|
2023թ. |
175.4 |
3108.9 |
|
2024թ. |
429.4 |
5981.4 |
|
2025թ. |
82.0 |
3086.3 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.