Երկկողմ հարաբերություններ
Վրաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ:
Այցեր
Վրաստան
2022թ. մայիս |
Վահագն Խաչատուրյան, ՀՀ նախագահ |
2021թ. դեկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ. սեպտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ. ապրիլ |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
2021թ. հունվար |
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար |
2020թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2019թ. հուլիս |
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար |
2019թ. հունվար |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. դեկտեմբեր |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
2018թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. մայիս |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
Հայաստան
2022թ. հունիս |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2021թ. հոկտեմբեր |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2021թ. մայիս |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2019թ. հոկտեմբեր |
Գիորգի Գախարիա, Վրաստանի վարչապետ |
2019թ. մարտ |
Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ |
2019թ. մարտ |
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ |
2018թ. սեպտեմբեր |
Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ |
2018թ․ մարտ |
Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի վարչապետ |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
- Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:
Առևտրատնտեսական կապեր
- Առևտրատնտեսական բնագավառում գործում են առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման և այլ ոլորտների համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև
ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
Տարի |
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
2021 |
62171.7 |
109028.4 |
308042.5 |
2020 |
57450.0 |
72981.7 |
322269.5 |
2019 |
69265.4 |
79727.6 |
485358.9 |
2018 |
68685.5 |
70774.3 |
372748.7 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- գյուղմթերք
- հանքային ջրեր
- քիմիական արտադրանք
- դեղամիջոցներ
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
- լեռնարդյունահանող սարքավորումներ
- բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ
- գյուղմթերք
- սննդի արդյունաբերության արտադրանք
Թարմացված է 30.06.2022թ.