Երկկողմ հարաբերություններ
Ֆինլանդիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 25-ին:
2006թ. հունիսի 7-ին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս:
2014 թ. նոյեմբերի 6-ին Արտակ Ապիտանյանը նշանակվել է Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ ք․ Ստոկհոլմ):
2016թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենն (նստավայրը՝ Հելսինկի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Այցեր
Ֆինլանդիա
2016թ․ մայիս | Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2008թ. հուլիս | Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2007թ. նոյեմբեր | Ռոբերտ Քոչարյան, Նախագահ |
2005թ. մայիս | Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
2002թ. մայիս | Արմեն Խաչատրյան, ԱԺ նախագահ |
2000թ. հոկտեմբեր | Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
1996թ. փետրվար | Վահան Փափազյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2012թ. ապրիլ | Էրկկի Տուոմիոյա, ԱԳ նախարար |
2010թ. հունիս | Ալեքսանդր Ստուբբ, ԱԳ նախարար |
2008թ. փետրվար | Իլկե Կաներվա, ԱԳ նախարար |
2006թ. հոկտեմբեր | Էրկկի Տուոմիոյա, ԱԳ նախարար |
2005թ. սեպտեմբեր | Տարյա Հալոնեն, Նախագահ |
2004թ. հոկտեմբեր | Էրկկի Տուոմիոյա, ԱԳ նախարար |
1996թ. նոյեմբեր | Տարյա Հալոնեն, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
- Հուշագրերի փոխանակում «Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»
- Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին
- Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին»
- Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ մշակութային համագործակցության մասին»
28 ապրիլի, 2004թ.
Առեւտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
Արտահանում | Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) | |
---|---|---|
2015 | 9․8 | 15800.7 |
2016 | 152․5 | 17924․5 |
2017 | 1784․8 | 24379․9 |
Թարմացված է առ 19.04.2018