Երկկողմ հարաբերություններ

Եգիպտոս Եգիպտոս

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. մարտի 9-ին:

Հայաստանը Կահիրեում դեսպանություն է բացել 1992թ. սեպտեմբերին, իսկ 1993թ. ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի դեսպանությունը:

2021թ․ հուլիսի 26-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։

2022թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

Այցեր

Եգիպտոս

2023թ. մարտ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2022թ․ նոյեմբեր

Նախագահ Վահագն Խաչատուրյան  (COP27)

2020թ․ սեպտեմբեր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը

2019թ․ հունվար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

2015թ. մարտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան

2012թ. մայիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2010թ. հունվար

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2009թ. փետրվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2007թ. ապրիլ

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2005թ. դեկտեմբեր

Վարչապետ Անդրանիկ Մարգարյան

2005թ. հունվար

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1999թ. փետրվար

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1997թ. մայիս

ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան

1997թ. մարտ

ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան

1993թ. հունվար

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արման Կիրակոսյան

1992թ. մայիս

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

1992թ. մարտ

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստան 

2023թ. հունվար

Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի

1992թ. հունվար

Փոխվարչապետ Քամալ ալ-Գանզուրի

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • «ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ կառավարությունների միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին»
  • «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԵԱՀ գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարության միջև համագործակցության մասին»
  • «ՀՀ Ազգային Ժողովի և ԵԱՀ Ժողովրդական Խորհրդի միջև համագործակցության մասին»
  • «Համաձայնագիր ՀՀ առողջապահության նախարարության և ԵԱՀ առողջապահության և ազգաբնակչության նախարարության միջև առողջապահության, բժշկության և դեղագործության բնագավառներում համագործակցության մասին»
  • «ԵԱՀ ռադիոյի և հեռուստատեսության միության և ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության միջև լրատվական ասպարեզում համագործակցության մասին»
  • «ՀՀ կառավարության և ԵԱՀ կառավարության միջև առևտրական համագործակցության վերաբերյալ»
  • «ՀՀ փոստային ծառայության և ԵԱՀ փոստային ազգային կազմակերպության միջև տարադրամի փոխանցումների կարգավորման մասին»
  • «ՀՀ փոստային ծառայության և ԵԱՀ փոստային ազգային կազմակերպության միջև ֆաքսային-փոստային ծառայությունների մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ միջև օդային հաղորդակցության մասին»
  • «Համաձայնագիր Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ միջև երկակի հարկումից խուսափելու մասին»
  • «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին»
  • «Համաձայնագիր ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին»
  • «ՀՀ և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հանձնման մասին»
  • «ՀՀ և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին»
  • «ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին»
  • «Հայկական ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջինարևելյան լրատվական գործակալության (ՄԵՆԱ) միջև համագործակցության մասին»
  • «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի միջև հայ-եգիպտական համատեղ գործարար խորհուրդ ստեղծելու մասին»
  • «ՀՀ կառավարության և ԵԱՀ կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին»
  • «Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության մասին»

Արձանագրություններ

  • «Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրություն» տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ
  • «Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի»
  • «Հայաստանի Մատենադարանի և Եգիպտոսի ազգային գրադարանի միջև 2002-2005թթ. համագործակցության վերաբերյալ»
  • «Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատի և ԵԱՀ առևտրի պալատների միության միջև համագործակցության վերաբերյալ»
  • «Հայ-եգիպտական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի»
  • «Հայ-եգիպտական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի»
  • «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության մասին»
  • «Հայ-եգիպտական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի»
  • «ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միության և Եգիպտոսի արդյունաբերական ֆեդերացիայի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին»
  • «Երևանում եգիպտական ապրանքների մշտական ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ»
  • «ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության և ԵԱՀ արդյունաբերության նախարարության միջև մտադրությունների մասին»
  • «Փոխըմբռնման արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԵԱՀ արտաքին գործերի նախարարության միջև կոնսուլտացիաներ անցկացնելու մասին»

Հուշագրեր

  • «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության և ԵԱՀ զբոսաշրջիկության նախարարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության վերաբերյալ»
  • «Հայկական զարգացման գործակալության և ԵԱՀ Միջազգային ցուցահանդեսների Գլխավոր կազմակերպության միջև»
  • «ՀՀ կենտրոնական բանկի և ԵԱՀ կենտրոնական բանկի միջև` մասնագետների, տեղեկատվության և փորձի փոխանակման մասին»
  • «ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀ երկրաբանական հետազոտությունների ծառայության միջև»
  • «Փոխըմբռնման հուշագիր Երևանի գինեկոլոգիական կենտրոնի և Կահիրեի Գալա հիվանդանոցի միջև»
  • «Երևանի Մալաթիա բժշկական կենտրոնի և Կահիրեի Նասեր հետազոտական ինստիտուտի միջև»
  • «ՀՀ և ԵԱՀ առողջապահության նախարարությունների միջև դեղագործության և առողջապահության բնագավառներում համագործակցության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ քաղաքաշինության նախարարությունների միջև»
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին»
  • Փոխըմբռնման հուշագիր ներդրումների ոլորտում ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության և ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության միջև
  • «ՀՀ ազգային արխիվի և ԵԱՀ ազգային գրադարանի և արխիվի միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
  • «Հայաստանի ազգային գրադարանի և ԵԱՀ Ալեքսանդրինայի գրադարանի միջև» փոխըմբռնման հուշագիր
  • «ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և ԵԱՀ երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
  • «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

Գործնական ծրագրեր

  • «ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2017-2020թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր
  • Գործնական ծրագիր «ՀՀ մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության մասին»
  • «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ԵԱՀ զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ կրթության և գիտության նախարարությունների միջև 2006-2009թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին»
  • «ՀՀ և ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջև 2006-2009թթ. մշակութային համագործակցության մասին»

Միջկառավարական հանձնաժողով

1996թ-ից գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Առ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հինգ նիստ՝

2017թ․ սեպտեմբեր, Երևան

2005թ․ դեկտեմբեր, Կահիրե

2002թ․ հոկտեմբեր, Երևան

1997թ. մայիս, Կահիրե

1996թ. հունիս, Երևան

Հայաստանի և Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

 արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019 

12.0

5841.9

2639.2

2020

11.3

4141.2

2962.0

2021

20.5

14123.0

6757.5

2022

130.5

24651.8

19913.6

2023

102.7

26753.6

22737.2

 

Թարմացված է՝ 13.02.2024թ.

Տպել էջը