Երկկողմ հարաբերություններ
Եգիպտոս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. մարտի 9-ին:
Հայաստանը Կահիրեում դեսպանություն է բացել 1992թ. սեպտեմբերին, իսկ 1993թ. ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի դեսպանությունը:
2021թ․ հուլիսի 26-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։
2022թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:
Այցեր
Եգիպտոս
1992թ. մարտ |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
1992թ. մայիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1993թ. հունվար |
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արման Կիրակոսյան |
1997թ. մարտ |
ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան |
1997թ. մայիս |
ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան |
1999թ. փետրվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ. հունվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ. դեկտեմբեր |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
2007թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2009թ. փետրվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2010թ. հունվար |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2012թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2015թ. մարտ |
Վարչապետ Հովիկ Աբրահամյան |
2019թ․ հունվար |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2020թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը |
2022թ․նոյեմբեր |
Նախագահ Վահագն Խաչատուրյան (COP27) |
Հայաստան
1992թ. հունվար |
Փոխվարչապետ Քամալ ալ-Գանզուրի |
2002թ. հոկտեմբեր |
Պլանավորման և միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլ Նագա |
2017թ. սեպտեմբեր |
Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասր |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
«ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
«ՀՀ և ԵԱՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին»
«ՀՀ և ԵԱՀ կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին»
«ՀՀ և ԵԱՀ կառավարությունների միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին»
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԵԱՀ գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարության միջև համագործակցության մասին»
«ՀՀ Ազգային Ժողովի և ԵԱՀ Ժողովրդական Խորհրդի միջև համագործակցության մասին»
«Համաձայնագիր ՀՀ առողջապահության նախարարության և ԵԱՀ առողջապահության և ազգաբնակչության նախարարության միջև առողջապահության, բժշկության և դեղագործության բնագավառներում համագործակցության մասին»
«ԵԱՀ ռադիոյի և հեռուստատեսության միության և ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության միջև լրատվական ասպարեզում համագործակցության մասին»
«ՀՀ կառավարության և ԵԱՀ կառավարության միջև առևտրական համագործակցության վերաբերյալ»
«ՀՀ փոստային ծառայության և ԵԱՀ փոստային ազգային կազմակերպության միջև տարադրամի փոխանցումների կարգավորման մասին»
«ՀՀ փոստային ծառայության և ԵԱՀ փոստային ազգային կազմակերպության միջև ֆաքսային-փոստային ծառայությունների մասին»
«ՀՀ և ԵԱՀ միջև օդային հաղորդակցության մասին»
«Համաձայնագիր Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության մասին»
«ՀՀ և ԵԱՀ միջև երկակի հարկումից խուսափելու մասին»
«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին»
«Համաձայնագիր ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին»
«ՀՀ և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հանձնման մասին»
«ՀՀ և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին»
«ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին»
«Հայկական ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջինարևելյան լրատվական գործակալության (ՄԵՆԱ) միջև համագործակցության մասին»
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի միջև հայ-եգիպտական համատեղ գործարար խորհուրդ ստեղծելու մասին»
«ՀՀ կառավարության և ԵԱՀ կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին»
«Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության մասին»
Արձանագրություններ
«Փոխըմբռնման արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԵԱՀ արտաքին գործերի նախարարության միջև կոնսուլտացիաներ անցկացնելու մասին»
«ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության և ԵԱՀ արդյունաբերության նախարարության միջև մտադրությունների մասին»
«Երևանում եգիպտական ապրանքների մշտական ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ»
«ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միության և Եգիպտոսի արդյունաբերական ֆեդերացիայի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին»
«Հայ-եգիպտական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի»
«ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության մասին»
«Հայ-եգիպտական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի»
«Հայ-եգիպտական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի»
«Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատի և ԵԱՀ առևտրի պալատների միության միջև համագործակցության վերաբերյալ»
«Հայաստանի Մատենադարանի և Եգիպտոսի ազգային գրադարանի միջև 2002-2005թթ. համագործակցության վերաբերյալ»
«Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի»
«Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրություն» տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ
Հուշագրեր
«ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության և ԵԱՀ զբոսաշրջիկության նախարարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության վերաբերյալ»
«Հայկական զարգացման գործակալության և ԵԱՀ Միջազգային ցուցահանդեսների Գլխավոր կազմակերպության միջև»
«ՀՀ կենտրոնական բանկի և ԵԱՀ կենտրոնական բանկի միջև` մասնագետների, տեղեկատվության և փորձի փոխանակման մասին»
«ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀ երկրաբանական հետազոտությունների ծառայության միջև»
«Փոխըմբռնման հուշագիր Երևանի գինեկոլոգիական կենտրոնի և Կահիրեի Գալա հիվանդանոցի միջև»
«Երևանի Մալաթիա բժշկական կենտրոնի և Կահիրեի Նասեր հետազոտական ինստիտուտի միջև»
«ՀՀ և ԵԱՀ առողջապահության նախարարությունների միջև դեղագործության և առողջապահության բնագավառներում համագործակցության մասին»
«ՀՀ և ԵԱՀ քաղաքաշինության նախարարությունների միջև»
Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ Կառավարության և ԵԱՀ Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին»
Փոխըմբռնման հուշագիր ներդրումների ոլորտում ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության և ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության միջև
«ՀՀ ազգային արխիվի և ԵԱՀ ազգային գրադարանի և արխիվի միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
«Հայաստանի ազգային գրադարանի և ԵԱՀ Ալեքսանդրինայի գրադարանի միջև» փոխըմբռնման հուշագիր
«ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և ԵԱՀ երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
Գործնական Ծրագրեր
«ՀՀ և ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջև 2006-2009թթ. մշակութային համագործակցության մասին»
«ՀՀ և ԵԱՀ կրթության և գիտության նախարարությունների միջև 2006-2009թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին».
«ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ԵԱՀ զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին»
Գործնական ծրագիր «ՀՀ մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության մասին»
«ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2017-2020թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր
Միջկառավարական հանձնաժողով
1996թ.-ից գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Առ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հինգ նիստ՝
1996թ. հունիս, Երևան
1997թ. մայիս, Կահիրե
2002թ․ հոկտեմբեր, Երևան
2005թ․ դեկտեմբեր, Կահիրե
2017թ․ սեպտեմբեր, Երևան
Հայաստանի և Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
Տարի |
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2019 |
12.0 |
5841.9 |
2639.2 |
|
2020 |
11.3 |
4141.2 |
2962.0 |
|
2021 |
20.5 |
14123.0 |
6757.5 |
|
2022 (հունվար-հոկտեմբեր) |
118․9 |
22067.7 |
18382.1 |
Թարմացված է՝ 17.01.2023թ.