Երկկողմ հարաբերություններ

Էստոնիա Էստոնիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին:

2002թ. փետրվարի 19-ին ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Ավետիք Ղուկասյանը:

2020թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը (նստավայրը՝ ք. Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Այցեր

Էստոնիա

2023թ․ հունվար

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2017թ. սեպտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2008թ. նոյեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2007թ. դեկտեմբեր

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2002թ. հունիս

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2000թ. մարտ

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1998թ. փետրվար

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան

1992թ. օգոստոս

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստան

2023թ. դեկտեմբեր

ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա

2017թ. հունիս

ԱԳ նախարար Սվեն Միկսեր

2009թ. հունիս

ԱԳ նախարար Ուրմաս Պաետ

2004թ. նոյեմբեր

Նախագահ Արնոլդ Ռյույտել

2001թ. ապրիլ

ԱԳ նախարար Տոոմաս Հենդրիկ Իլվես

1997թ. դեկտեմբեր

Խորհրդարանի նախագահ Տոոմաս Սավի

1996թ. հուլիս

ԱԳ նախարար Սիիմ Կալլաս

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև 1991-1995թթ. տնտեսական ու մշակութային համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին
  • ՀՀ Կենտրոնական բանկի և Էստոնիայի Հանրապետության բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը վերացնելու մասին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մասին

Արձանագրություններ

  • Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին

Հուշագրեր

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ 2008-2009թթ. համար

Առևտրատնտեսական համագործակցություն /հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019թ.

596.8

909.4

2020թ.

626.4

1196.6

2021թ.

1087.2

1675.8

2022թ.

1621.7

2628.9

2023թ.

951.3

3924.7

 

Թարմացված է՝ 16.02.2024թ.

Տպել էջը