Երկկողմ հարաբերություններ

Էստոնիա Էստոնիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին:

2024թ. փետրվարի 28-ին Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը (նստավայրը՝ ք.Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին:

2024թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Այցեր

Հայաստան

2026թ.

ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա,

2023թ.

ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա

2017թ.

ԱԳ նախարար Սվեն Միկսեր

2009թ.

ԱԳ նախարար Ուրմաս Պաետ

2004թ.

Նախագահ Արնոլդ Ռյույտել,

2001թ.

ԱԳ նախարար Տոոմաս Հենդրիկ Իլվես

1997թ.

Խորհրդարանի նախագահ Տոոմաս Սավի

1996թ.

ԱԳ նախարար Սիիմ Կալլաս

Էստոնիա

2025թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2024թ.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2024թ.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2023թ.

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2017թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2008թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2007թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2002թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան,

2000թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1998թ.

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան

1992թ.

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև 1991-1995թթ. տնտեսական ու մշակութային համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին
  • ՀՀ Կենտրոնական բանկի և Էստոնիայի Հանրապետության բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը վերացնելու մասին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մասին

Արձանագրություններ

  • Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին

Հուշագրեր

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ 2008-2009թթ.
  • Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին»: Ստորագրվել է 2026թ. ապրիլի 10-ին, Երևանում:

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Էստոնիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021թ.

1087.2

1675.8

2022թ.

1621.7

2628.9

2023թ.

951.3

3924.7

2024թ.

865.0

2263.5

2025թ.

514.3

2703.6

 

Թարմացված է՝ 27.04.2026թ.

Տպել էջը