Երկկողմ հարաբերություններ

Դանիա Դանիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 14-ին:

2024թ. ապրիլի 12-ին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանն (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։

2023թ․ հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թոֆթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

2015թ. սեպտեմբերի 7-ին Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի պատվավոր հյուպատոս։

Այցեր

Հայաստան

2004թ. օգոստոս

Պեր Ստիգ Մյոլեր, ԱԳ նախարար

Դանիա

2025թ. նոյեմբեր

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2025թ. հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2024թ. մայիս

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2020թ․ փետրվար          

Արարատ Միրզոյան, ԱԺ նախագահ

2018թ. մարտ

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2011թ. նոյեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին։
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու մասին։
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին։
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին։

Կոնվենցիա

  • Կոնվենցիա և կից արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին։

Փոխըմբռնման հուշագրեր

  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին։
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցության մասին։
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև։

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Դանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021

823.7

13965.4

2022

363.1

10828.9

2023

196.3 

18262.9

2024

127.7

12411.9

2025

197.9

11574.4

 

Թարմացված է՝ 27042026թ.

Տպել էջը